04-04-2026 / 08:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքն Ադրբեջան

2024/08/27 11:45
Ադրբեջան, Կարևոր

Բաքուն արգելել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորների մուտքը երկիր, որոնք ավելի վաղ դեմ են քվեարկել վեհաժողովի աշխատանքներին ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան ԵԽԽՎ անդամ Ֆրանկ Շվաբեի՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի։

Շվաբեն հարցազրույցում ասել է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Եվրախորհրդի անդամ, ապա պետք է հարգի ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։ Բացի այդ, նա ասել է, որ Գերմանիան որոշ միջոցառումներ է նախատեսում COP29 կլիմայական համաժողովին ընդառաջ, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։

Հաջիզադեն քննադատել է Ֆրանկ Շվաբեին:

«Ինչ վերաբերում է Շվաբեի՝ COP29-ի շրջանակներում մեր երկիր այցելելու մտադրությանը, մենք նշում ենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառվել են «անցանկալի անձանց» ցուցակում, եթե այդ անձինք ժամանեն Ադրբեջան, նրանց մուտքը երկիր չի թույլատրվելու»,- ասել է նա:

ԵԽԽՎ-ն հրաժարվել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները 2024 թվականի հունվարին։ Այս որոշումը, գրում է DW-ն, կայացվել է մարդու իրավունքների խախտումների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումների, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների գործողությունների և նախագահական ընտրություններին Եվրոպայի խորհրդի դիտորդներին հրավիրելուց հրաժարվելու պատճառով։ Բանաձևին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 76, ձեռնպահ՝ չորս պատգամավոր։

Ըստ ընթացակարգի՝ Բաքուն չի կարող մասնակցել ԵԽԽՎ-ի աշխատանքներին առնվազն մեկ տարի։ Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը կկարողանա վերսկսել աշխատանքը, եթե պահպանվեն կանոնակարգի պայմանները։ Խոսքն առաջին հերթին ԵԽԽՎ մոնիթորինգային առաքելություններ և դիտորդներ ընդունելու պարտավորությունների կատարման մասին է։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը քննադատել է ԵԽԽՎ որոշ պատգամավորների մուտքը երկիր արգելելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը։

«Սա ավելի քան ափսոսալի ազդանշան է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը Եվրոպայի խորհրդում», – ասվում է Ռուսոպուլոսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Նա ասել է, որ անդամ երկրները հավատարիմ են ժողովրդավարական չափանիշներին. սև ցուցակում են ներառվել նրանք, ովքեր քվեարկել են իրենց խղճի համաձայն: Նախկինում Ադրբեջանն արգելել էր ԵԽԽՎ այն պատգամավորների մուտքը երկիր, ովքեր դեմ են քվեարկել այդ կազմակերպությանը պատվիրակության լիազորությունների վավերացմանը։

Նախորդ Լուրը

Թուրքիան պետք է դուրս գա բռնազավթված տարածքներից. Սիրիայի նախագահ

Հաջորդ Lուրը

Գերմանական պատվիրակության ղեկավարը դատապարտում է ԵԽԽՎ պատգամավորների Ադրբեջան մուտքի արգելքը

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Հաջորդ Lուրը

Գերմանական պատվիրակության ղեկավարը դատապարտում է ԵԽԽՎ պատգամավորների Ադրբեջան մուտքի արգելքը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)