21-05-2025 / 03:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է հաղթել Ղարաբաղում․ Անկարան վիճարկում է Ադրբեջանի միայնակ հաղթանակը և շարունակում զենքի մատակարարումը

2024/09/11 10:27
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Հարավային Կովկաս

Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Յաշար Յըլդըրըմն օրերս ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանին Թուրքիայից տրամադրված ռազմական աջակցության հետ։ 

«Աբուլֆազ Էլչիբեյը [Ադրբեջանի առաջին նախագահը] Ղարաբաղի 1-ին պատերազմի համար ասել էր՝ «Ի՞նչ ուզեմ 4 ուղղաթիռ չտվողից, Դեմիրելն էլ չտվեց, Օզալն էլ չտվեց»… Մինչդեռ Ղարաբաղի երկրորդ պատերազմում «Ժողովուրդ» դաշինքն այնտեղ իջեցրեց իր F-16-երի էսկադրիլյան։ Երեկ 4 ուղղաթիռ չես տալիս, իսկ այսօր ԱԹՍ, ռազմական ԱԹՍ, F-16, ողջ գլխավոր շտաբն այնտեղ է։ Ի՞նչ է անում։ Օղուզի հայրենիքն է փրկում, հայից իր հողն է ետ վերցնում»,-հայտարարել է որպես ազգայնամոլական գորշ գայլերի քաղաքական թև հայտնի կուսակցության այդ առաջնորդը։

MHP Genel Başkan Yardımcısı Yaşar Yıldırım:

💢 Ebulfez Elçibey, Karabağ 1. Savaşı'nda "4 helikopteri vermeyenden ne isteyeyim, Demirel de vermedi, Özal da vermedi," diyor.

💢 2. Karabağ Savaşı'nda biz, sarhoş döve döve Oğuz'un toprağını geri aldık. Dün 4 helikopter verilmedi,… pic.twitter.com/kFLEwBXHUY

— Bengü Türk (@benguturktv) September 7, 2024



Այսպիսով թուրքական կողմը հերթական անգամ քաղաքական մակարդակով փաստում է իր լիարժեք ներգրավվածությունն Արցախյան 44-օրյա պատերազմին, խոսում այն մասին, որ Ադրբեջանը բացարձակապես միայնակ չէ, որ հաղթանակ է տարել հայկական կողմի նկատմամբ։ Օրեր առաջ էլ այդ մասին հստակ արձանագրում էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտարարելով, որ «իրենք կմտնեն Իսրայել այնպես, ինչպես մտան Ղարաբաղ, Լիբիա»

Այս հայտարարությունները դժգոհությամբ են ընդունվում ադրբեջանական կողմում, որտեղից թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ լրատվական-փորձագիտական դաշտում ջանում են պնդել, ամեն գնով ապացուցել, որ «իրենք վճարել են թուրքական զենքերի համար մինչև վերջին կոպեկը և Ղարաբաղում հաղթել են միայնակ»։

Այդուհանդերձ չնայած Ադրբեջանի հայտարարություններին՝ անժխտելի է, որ պատերազմից հետո նույնպես Անկարան շարունակում է զինել ադրբեջանական բանակը։ 2020 թվականից հետո բաց աղբյուրներում հրապարակումներ են արվել այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայից ձեռք է բերել այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են միայն վերջերս թողարկված «Akıncı» հարվածային ԱԹՍ-ները, «Cobra II» տեսակի զրահամեքենաները և այլ տեսակի զինամթերքներ։ Ընդ որում՝ «Akıncı» հարվածային ԱԹՍ-ները, ըստ թուրքական կողմի գովազդումների, ունեն ավելի մեծ հնարավորություններ, քանի «Bayraktar TB2»-ը, որի մասին այդքան խոսվել է պատերազմի ընթացքում։

Թուրքական մամուլը գրել է նաև այն մասին, որ Ադրբեջանը զենքի գնման պայմանագրեր է կնքել Չեխիայի և Սլովակիայի հետ։ Մասնավորապես ըստ թուրքական defenceturk.net-ի՝ Ադրբեջանի բանակն արդեն իսկ ստացել է Չեխիայից մատակարարվող առաջին 155 մմ L-45 DITA հաուբիցը, որից պատվիրել է 70 միավոր, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը 48 միավոր 155 մմ Nora  հաուբից է ստանալու նաև Սլովակիայից։ Բաքուն շարունակում է մեծաքանակ զենք գնել նաև Իսրայելից, Պակիստանից և այլն։



Օրերս Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի զինման առնչությամբ։ Նա հիշեցրել է այն մասին, որ Հայաստանն Ադրբեջանին հստակ առաջարկել է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդնել, որը սակայն անարձագանք է մնացել:

Այսպիսով, վերջին շրջանում Անկարայում հաճախ են խոսում Բաքվին 44-օրյա պատերազմի ժամանակ տրամադրված ոչ միայն քաղաքական, այլ նաև ռազմական լուրջ, համակողմանի  աջակցության, պատերազմում ստացված հաղթանակին իրենց մասնաբաժնի մասին։ Բաքուն, չնայած ակնհայտ դժգոհությամբ է ընդունում «մեծ եղբոր» այդ հայտարարությունները, միաժամանակ շարունակում է զինվել թուրքական և այլ զինատեսակներով, ինչը կասկածի տակ է դնում տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու Բաքվի ցանկությունը, ավելին՝ մեծացնում է ամեն պահ ադրբեջանական կողմի՝ սադրանքի դիմելու հավանականությունը։ Սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի ներդրման Երևանի առաջարկին արձագանքի բացակայությունն էլ արդյո՞ք չի փաստում այդ ամենը։

Նախորդ Լուրը

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան պաշտպանության ոլորտում եռակողմ հուշագիր են ստորագրել

Հաջորդ Lուրը

ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացները համագործակցության համար նոր դռներ են բացում․ Դարսալիա

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Թուրքիա

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025
Ադրբեջան

ԼՂ հակամարտությունից հետո Ադրբեջանում փորձում են արմատախիլ անել անկախ մամուլի մնացորդները. RSF

20/05/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացները համագործակցության համար նոր դռներ են բացում․ Դարսալիա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)