25-08-2026 / 10:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելն ինտենսիվ հարվածներ է հասցրել Լիբանանին, ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել

2024/09/20 10:54
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Իսրայելական ռազմական ինքնաթիռները սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան ինտենսիվ հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին՝ էլ ավելի սրելով Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտությունը։ ԱՄՆ-ն զսպվածության կոչ է արել։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր ռազմական ինքնաթիռները երկու ժամ շարունակ հարվածել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արձակման կայանքների, որոնք պատրաստվում էին հարված հասցնել Իսրայելի ուղղությամբ։ Ըստ լիբանանյան NNA պետական լրատվական գործակալության՝ Իսրայելի կողմից շուրջ 52 հարձակում է տեղի ունեցել։ Սա եղել է ամենաինտենսիվ օդային հարձակումը 2023 թ. հոկտեմբերին կողմերի միջև փոխադարձ գնդակոծությունների մեկնարկից ի վեր։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ խոցել է շուրջ 100 հրթիռային կայանք, ինչպես նաև Լիբանանի հարավում գտնվող այլ թիրախներ։ ԻՊԲ-ն նաև խոստացել է շարունակել «Հեզբոլլահ»-ի դեմ հարձակումները։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ երկիրը կշարունակի ռազմական գործողությունները «Հեզբոլլահ»-ի դեմ՝ նշելով, որ պատերազմի այս նոր փուլում իրենց նպատակն է ապահովել Իսրայելի հյուսիսային շրջանների բնակիչների ապահով վերադարձն իրենց տներ։ 

Իսրայելական հարձակմանը նախորդել էին սեպտեմբերի 17-ին և սեպտեմբերի 18-ին հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյունները, որոնք, ընդհանուր առմամբ, 37 զոհի և շուրջ 3500 վիրավորի պատճառ էին դարձել։ 

«Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահը սեպտեմբերի 19-ի երեկոյան հեռուստաուղերձում հայտարարել է, որ սարքերի պայթյունները «հատել են բոլոր կարմիր գծերը»։ Նրա խոսքով՝ այս հարձակումները «կարելի է համարել պատերազմի հանցագործություններ կամ պատերազմի հայտարարում»։

Իսրայելը ուղղակիորեն չի անդրադարձել Լիբանանում սարքերի պայթյուններին, սակայն ըստ տարբեր հրատարակությունների աղբյուրների՝ դրանց հետևում կանգնած է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին պետք է նիստ անցկացնի պայթյունների շուրջ։ 

Փարիզում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զսպվածության կոչ է արել՝ հավելելով, որ չի ցանկանում, որ լարվածության տանող գործողություններն ավելի բարդացնեն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու ջանքերը։

Նախորդ Լուրը

Հայաստանում կբացվի Իրանի ամենամեծ առևտրի կենտրոնն արտերկրում

Հաջորդ Lուրը

Առանց Թուրքիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի անհնար է պատկերացնել Եվրոպայի անվտանգությունը. Ստոլտենբերգ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Պակիստանն ու Իրանը «նշանակալի առաջընթաց» են արձանագրել պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում

25/08/2026
Անվտանգություն

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026
ԱՄՆ

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026
Հաջորդ Lուրը

Առանց Թուրքիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի անհնար է պատկերացնել Եվրոպայի անվտանգությունը. Ստոլտենբերգ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտել մինչև 2030 թվականը. ՌԴ պատգամավոր

25/08/2026

ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում․ ՌԴ ԱԳՆ

25/08/2026

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ

25/08/2026

Հորմուզի նեղուցում պատերազմի մեկնարկից ի վեր 20 նավաստի է զոհվել

25/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)