03-02-2026 / 00:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում երբեք չի համաձայնել իր ինքնիշխանության որևէ սահմանափակման․ Փաշինյան

2024/10/01 15:36
Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:

«Բեռների փոխադրման ժամկետների կրճատման, Ասիայի և Եվրոպայի, Հյուսիսի և Հարավի միջև այլընտրանքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների որոնման տեսանկյունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա: Նախագծի նպատակն է բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ձևավորումը, ինչպես նաև տարածաշրջանի լոգիստիկ ներուժի զգալի ավելացումը ՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը»,- ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է այն պնդումներին, թե, իբր Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն հաղորդակցությունների անվտանգությունն իր տարածքում։ Փաշինյանն ընդգծել է, որ այդ պնդումները պարզապես իրականության խեղաթյուրում են։  

«Մեկնաբանություններ կան այն մասին, որ Հայաստանը ինչ-որ տեղ, երբևիցե, ինչ-որ կերպ համաձայնել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ իր ինքնիշխանության որևէ սահմանափակման։ Երբեք նման բան չի եղել, և դա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի հանձնառությունն է երաշխավորել բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունն իր տարածքում, և մենք դա երաշխավորում ենք»,-եզրափակել է Փաշինյանը։ 

Նախորդ Լուրը

Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում

Հաջորդ Lուրը

Կարմիր Խաչը տեսակցել է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Կարմիր Խաչը տեսակցել է ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)