23-04-2026 / 10:34
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանը կարող է կորցնել ԵՄ ֆինանսական օգնությունը. Եվրախորհրդարան

2024/10/10 14:09
Վրաստան, Քաղաքականություն

Եվրախորհրդարանը կոչ է անում սառեցնել Եվրամիության կողմից Վրաստանի կառավարությանը տրամադրվող ամբողջ ֆինանսավորումը, քանի դեռ Թբիլիսին չի չեղարկել ոչ ժողովրդավարական օրենսդրությունը, մասնավորապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության», «Ընտանեկան արժեքների ու անչափահասների պաշտպանության» մասին օրենքները, ինչպես նաև երկրի օրենսգրքում կատարված փոփոխությունները: Այդ մասին ասված է «Ժողովրդավարական հետընթացը և քաղաքական բազմակարծության սպառնալիքները Վրաստանում» բանաձևում, որն ընդունել է Եվրախորհրդարանը հոկտեմբերի 9-ին Ստրասբուրգում: Բանաձևի օգտին քվեարկել է 495 եվրապատգամավոր, 73-ը դեմ են եղել,  86-ը՝ ձեռնպահ:

Պատգամավորները նաև Եվրահանձնաժողովին խնդրել են գնահատել, թե ինչպես են այդ նոր օրենքները, ինչպես նաև Վրաստանում հոկտեմբերի 26-ին նշանակված խորհրդարանի ընտրության անցկացման պայմաններն «ազդում Թբիլիսիի կողմից այն չափանիշների կատարման վրա», որոնց շնորհիվ 2017 թվականի մարտին երկրին Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմ տրամադրվեց:

Բանաձևի հեղինակները կարծում են, որ Վրաստանի իշխանությունների գործողությունները հակասում են եվրաինտեգրմանը: Նրանց համոզմամբ՝ «Վրաստանում վերջերս ընդունված օրենսդրությունը» «գործնականում կասեցրեց» Թբիլիսիի ինտեգրումը ԵՄ-ին։ «Ուստի Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհատական պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար», մասնակցում են ընդդիմության և խաղաղ ցուցարարների հետապնդումներին, տարածում են «հակաարևմտյան ապատեղեկատվություն», ասված է փաստաթղթում:

Նախորդ Լուրը

Կայացել է Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաջորդ Lուրը

Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Այլ Լուրեր

Թուրքիա

ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

23/04/2026
Հարավային Կովկաս

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026
Անվտանգություն

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026
Հաջորդ Lուրը

Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԽ քարտուղարը Հունաստանում հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլի հետ

23/04/2026

Իրանական պատերազմը բնական գազի համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխության կարող է հանգեցնել

22/04/2026

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)