20-11-2025 / 06:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

2024/10/24 14:12
Թուրքիա, Կարևոր, Տեսակետ, Քաղաքականություն

Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակում է տեղի ունեցել, որը թուրքական իշխանությունները հայտարարել են ահաբեկչական։ Մահացածների թիվը  5 է, վիրավորներինը՝ 22։ Կան ձերբակալվածներ։

Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ, թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։

— Ի՞նչ է հայտնի զինված հարձակման վերաբերյալ։ Ինչո՞վ է պայմանավորված դրա իրականացման վայրը։

— Հարձակումը տեղի է ունեցել Անկարայի Քահրամանքազան շրջանում տեղակայված Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) դեմ։ Նախ ռումբի պայթյուն է տեղի ունեցել, ապա փոխհրաձգություն։ Երկու անձ է ձերբակալվել՝ մեկը կին, մյուսը՝ տղամարդ։ Թուրքիայի պետպաշտոնյաները հարձակումը միանգամից որակել են որպես ահաբեկչություն։ Ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ գործողության իրականացման ոճը թույլ է տալիս ասել, որ այն կատարել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ), սակայն դեռևս պետք է սպասեն ձերբակալված անձանց ինքնության պարզմանը։ Ինչպես գիտեք, «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական և արգելված է։ Հարձակումը միանգամից ՔԲԿ-ին է վերագրել նաև պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Վայրի ընտրությունը, այո՛, խորհրդանշական է և կարևոր։ TUSAŞ-ը նախ պետական ընկերություն է, դրա բաժնետոսմերի գրեթե կեսը պատկանում է Թուրքիայի նախագահականի պաշտպանական արդյունաբերության վարչությանը և հետո այն թուրքական ռազմարդյունաբերության առանցքային և խոշոր ընկերություններից է։ Այդ ընկերությունն է իրականացնում, օրինակ՝ թուրքական զինուժում առկա ամերիկյան F-16-երի վերանորոգման աշխատանքները, վերջին տասնամայակում տարբեր նպատակների համար կիրառական մի շարք ԱԹՍ-ների արտադրություն է իրականացնում, ինչպիսիք են օրինակ՝ «Հուրքուշը», «Անկան» և այլն։ Կարճ ասած՝ այդ ընկերությունը ոլորտի լոկոմոտիվներից մեկն է։ Ընդ որում Անկարայում զբաղեցնում է հսկայանան տարածք, ունի ավելի քան 15 հազար աշխատակից։

Կարևոր է միաժամանակ, որ այս օրերին Ստամբուլում հենց միջազգային պաշտպանական, օդատիեզերական արդյունաբերության ցուցահանդես է ընթանում՝ SAHA EXPO 2024-ը, որին ոլորտի տարբեր ներկայացուցիչներ են մասնակցում մի շարք երկրներից։ Ուստի թուրք պաշտոնյաները ևս դեպքը գնահատում են որպես իրենց «պաշտպանական կարողությունների զարգացմանը», «պաշտպանական անկախությանն» ուղղված հարձակում, ահաբեկչություն։

Նշեմ, որ թուրքական անվտանգային ուժերն այսօր արդեն հայտնում են Սիրիայի հյուսիսում և Իրաքում ՔԲԿ-ին պատկանող մի շարք թիրախների խոցման մասին՝ որպես պատասխան կատարվածին։

— Ինչու՞ հիմա, արդյո՞ք քաղաքական, ռազմական կամ այլ զարգացումներ են եղել, որոնց հետևել է այս հարձակումը։

— Իրականում թուրքական լրատվական, վերլուծական դաշտում առաջին իսկ րոպեներից մեծ ուշադրություն է դարձվում այդ հարձակման իրականացման պահին, ժամանակին։ Բանն այն է, որ դրանից ընդամենը մեկ օր առաջ Թուրքիայում իշխող դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին (հայաստանյան հանրության շրջանում առավել հայտնի է որպես «գորշ գայլերի» առաջնորդ) ուշագրավ ելույթ էր ունեցել խորհրդարանում։ Նա դիմել էր ՔԲԿ-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որը, ինչպես գիտեք, 1999 թվականից ցմահ ազատազրկման մեջ է, բանտարկված Իմրալը կղզում և զրկված է արտաքին աշխարհի հետ կապից։ Ի՞նչ էր ասել Բահչելին։ Նա, Օջալանին կոչելով «ահաբեկիչների պարագլուխ», ասել էր, որ եթե նրա մեկուսացմանը վերջ դրվի, թող գնա և ելույթ ունենա խորհրդարանում ներկայացված քրդական կուսակցության ֆրակցիայի նիստին և հայտարարի, որ լուծարում է ՔԲԿ-ն, ահաբեկչությունը վերջ է գտնելու։

Այդ խոսքերը բուռն քննարկումներ էին առաջ բերել և վերլուծաբանները, քաղաքական գործիչները դեռևս չէին ընկալում՝ ուր է տանելու դա, ինչ խմորումներ են տեղի ունենալու և շատ չանցած՝ մեկ օր անց, տեղի ունեցավ այդ դեպքը։ Իրականում, կարող ենք ասել, որ Բահչելիի հայտարարությունը տարածաշրջանում սփռված քրդերի մեծ մասի վրա Օջալանի հեղինակության օգտագործման նպատակի, քրդերին, քրդական ուժերին քաղաքական վերահսկելի դաշտ բերելու մասին էր։ Եթե հարձակումն իրականացրել է ՔԲԿ-ն, ինչպիսին է պաշտոնական վարկածը, ապա այն կարող է արտահատել է իր անհամաձայնությունը Բահչելիի այդ հայտարարությանը, կամ գուցե այլ նպատակ է ունեցել։

Նշեմ, թերևս, որ Բահչելիի նախաձեռնությունը թարմ, նոր զարգացում էր և հստակ չէր նաև դրա շուրջ իշխող գլխավոր ուժի՝ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքորոշումը՝ չնայած երկուստեք համակարգված են գործում։ Ինչևէ, այդպիսի ներքին քաղաքական ֆոն էր առկա հարձակումից առաջ։ Կարող եմ ասել, որ Թուրքիայում քրդական հարցի համատեքստում առաջիկայում կարելի է սպասել նոր զարգացումների։ Ընդ որում, պետք է նշել, որ ասածս ընդամենը հարցի ներքաղաքական ասպեկտ է, իհարկե, տեսնում ենք նաև, որ տարածաշրջանը եռում է, Անկարայի արտաքին քաղաքականությունը ևս բարդ է դառնում, Էրդողանը Կազանում էր այդ պահին՝ BRICS գագաթնաժողովին մասնակցելու համար, ինչը լավ չի ընդունվում օրինակ՝ Արևմուտքում և այլն։

Նախորդ Լուրը

Թրամփ. Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից

Հաջորդ Lուրը

Կազանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հայաստան

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի

19/11/2025
Հաջորդ Lուրը

Կազանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)