04-12-2025 / 09:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտին. ՌԴ-ն կշարունակի անել ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար

2024/11/05 16:38
Հայաստան, Քաղաքականություն

«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների 28 նոր ժամանած դեսպանների, այդ թվում՝ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի և Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևի հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ։

«Իհարկե, ուրախ եմ այստեղ տեսնել Բելառուսի, Ղրղզստանի, Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին։ Այս պետությունները Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները։ Մենք նրանց առաջնորդների հետ հանդիպեցինք բոլորովին վերջերս՝ հոկտեմբերին Մոսկվայում՝ ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Ինչպես նաև, ավանդույթի համաձայն, հավաքվելու ենք դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի ծրագրերը։

Իսկ 2025 թվականին մենք միասին կնշենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը, որին իրենց ներդրումն են ունեցել Համագործակցության բոլոր երկրների ժողովուրդները»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև նշել է. «Մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ կառուցված է նույն ոգով։ Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական  հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան։

Չեմ կարող չհայտնել գոհունակությունս այն առնչությամբ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- ասել է Պուտինը։

Նախորդ Լուրը

Պայթյուն՝ Թուրքիայի նավթավերամշակման գործարանում

Հաջորդ Lուրը

Իսրայելի վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելի վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)