Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը չեղարկել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին (COP29) իր այցը, քանի որ Թուրքիան հրաժարվել է օդային տարածքը տրամադրել Հերցոգի ինքնաթիռին։ Այս մասին հայտնել է Yedioth Ahronot թերթը։
Ակնկալվում էր, որ Իսրայելի նախագահն օգտվելու էր պաշտոնական Wing of Zion ինքնաթիռից։ Միաժամանակ, ինչպես նշել է թերթը, ֆորումին մասնակցող իսրայելցի նախարարները Վրաստանի տարածքով կոմերցիոն թռիչքներով հասել են Բաքու։
Դիվանագիտական ուղիներով ինտենսիվ բանակցությունները շարունակվել են մի քանի օր, սակայն արդյունք չեն տվել։ Նշենք, որ նախորդ շաբաթ Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածում պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման հետ հակամարտության պատճառով։