18-05-2026 / 06:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աբխազիայի նախագահ Բժանիան հրաժարական է տվել

2024/11/19 09:32
Հարավային Կովկաս, Քաղաքականություն

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան նոյեմբերի 19-ի գիշերը ընդդիմության հետ բանակցություններից հետո հրաժարական է տվել։ Բժանիայի hամապատասխան հայտարարությունը՝ ուղղված մասամբ ճանաչված հանրապետության խորհրդարանի խոսնակ Լալա Աշուբային, հրապարակել է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար, Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն, ես հրաժարական եմ ներկայացնում Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասվում է բանակցությունների արդյունքներից հետո հրապարակված փաստաթղթում։

Բժանիայի հրաժարականի դիմումը նոյեմբերի 19-ին պետք է քննարկի Աբխազիայի խորհրդարանը, որի շենքը դեռևս գրավված է ընդդիմության կողմից։

Ըստ բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրի՝ ընդդիմությունն ու իր կողմնակիցները պետք է լքեն նոյեմբերի 15-ին Սուխումի կենտրոնում իր կողմնակիցների կողմից գրավված կառավարական շենքերը և ցրվի, հակառակ դեպքում Բժանիան հետ կկանչի իր դիմումը։

Աբխազիայի Սահմանադրության համաձայն, և դա ընդգծված է ստորագրված փաստաթղթում, նախագահի պաշտոնակատար կդառնա փոխնախագահ Բադրա Գյունբան, իսկ վարչապետի պաշտոնակատար՝ նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Վալերի Բգանբան։

Աբխազիայի մայրաքաղաքում բողոքի ցույցերը սկսվել են մեկ շաբաթ առաջ։ Նոյեմբերի 15-ին ընդդիմության կողմնակիցները ներխուժեցին կառավարության շենք և գրավեցին այն՝ պահանջելով Բժանիայի հրաժարականը։ Պատճառը Ռուսաստանի հետ նոր ներդրումային համաձայնագիր կնքելու իշխանությունների մտադրությունն էր, որը ռուս իրավաբանական անձանց թույլ կտար հանրապետության տարածքում ներդրումային ծրագրեր իրականացնել։

Նախորդ Լուրը

ԵԽ Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում պայմաններ ստեղծել ԼՂ հայերի անվտանգ ու անխոչընդոտ վերադարձի համար

Հաջորդ Lուրը

Թբիլիսիում ոստիկանները ցրել են ընդդիմության ցույցը

Այլ Լուրեր

Իրան

Արաղչին Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

15/05/2026
Թուրքիա

Էրդողանը կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին

15/05/2026
Թուրքիա

Թուրքիան և Ղազախստանը համատեղ կարտադրեն ԱԹՍ-ներ

15/05/2026
Հաջորդ Lուրը

Թբիլիսիում ոստիկանները ցրել են ընդդիմության ցույցը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)