Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստը։ Նիստից հետո գրավոր հայտարարություն է տարածվել, որում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեան գործընթացին, ինչպես նաև Սիրիայում ստեղծված իրավիճակին:
«Ընդգծվել է ակնկալիքն ու ցանկությունը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում գրանցվող դրական զարգացումները հանգուցալուծվեն խաղաղության պայմանագրով։ Նշվել է, որ հաստատվելիք մնայուն խաղաղությունը լինելու է ի շահ մեր տարածաշրջանի բոլոր դերակատարների»,-նշված է եղել հայտարարության մեջ:։