05-07-2026 / 09:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բերիո Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է հալեպահայ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ

2024/12/05 23:48
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Դեկտեմբերի 5-ին Բերիո Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է հալեպահայ կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք թեմի ֆեյսբուքյան էջից։

«Այսօր յետմիջօրէի ժամը 1։00-ին, Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ․ Տէր Մակար Սրբ․ Արք․ Աշգարեան եւ Ազգ․ Վարչութեան ատենապետ Ժիրայր Րէիսեան հանդիպում ունեցան հալէպահայ կազմակերպութիւններու, միութիւններու եւ ազգային իշխանութեան մարմիններու ներկայացուցիչներուն հետ։

Հանդիպումին ընթացքին սրբազան հայրը պարզեց ներկայ վիճակը, յայտնելով որ քաղաքը իրենց վերահսկողութեան տակ առած ներկայ ընդդիմադիր ուժերը յայտնած են, որ փոքրամասնութիւններուն նկատմամբ դրական վերաբերմունք պիտի ցուցաբերեն եւ որեւէ ձեւով պիտի չմիջամտեն համայնքներու ներքին դրուածքին, կեանքին, ընդհակառակը՝ ազատութիւն պիտի տան անոնց՝ իրենց կեանքը վարելու, իրենց կրօնական եւ այլ արարողութիւններն ու ձեռնարկները կազմակերպելու, ինչպէս նաեւ իրենց մշակութային իւրայատկութիւնը պահելու։

Ուստի Սրբազան հայրը յորդորեց խուճապի չմատնուիլ եւ զուսպ մնալ։

Մակար սրբազան նկատի ունենալով մեր ժողովուրդի զաւակներուն ներկայ օրերուն դիմագրաւած տնտեսական դժուարութիւնները, աւելցնելով ըսաւ, որ ՆՍՕՏՏ Արամ Ա․ կաթողիկոսին թելադրութեամբ եւ տնօրինումով հալէպահայ բոլոր ընտանիքներուն նիւթական օժանդակութիւն սկսաւ տրամադրուիլ հանգրուանաբար, գէթ այս շրջանի դժուարութիւններու յաղթահարման նպաստելու։

Սրբազան հայրը հաստատեց, որ բոլորս ձեռք-ձեռքի տալով, իրար նեցուկ կանգնելով, իրար օգնելով պիտի կարենանք յաղթահարել ներկայ դժուարութիւնները։

Այնուհետեւ խօսք առաւ թեմի Ազգ․ Վարչութեան ատենապետ Ժիրայր Րէիսեան։

Րէիսեան յայտնեց, որ Ազգ․ Առաջնորդարանը իր կարելիութիւններու առաւելագոյն օգտագործումով պատրաստ է ծառայելու մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն անխտիր։ Ան դիտել տուաւ, որ «Գանձասար»-ի եւ Բերիոյ Հայոց Թեմի դիմատետրի էջերով ժողովուրդին տրամադրուեցան հեռաձայնի թիւեր, որպէսզի օգնութեան կարիք ունեցողները դիմեն մեզի։

«Մեզի համար էականը մեր համայնքի անվտանգութիւնն է, եւ այդ նպատակին համար պատրաստ ենք մեր կարելին չխնայել», յայտնեց Րէիսեան։ 

Ապա դիտել տուաւ որ Հալէպէն դուրս եկած եւ Սուրիոյ այլ նահանգներ հաստատուած հայ ընտանիքներուն գծով Ազգ. Վարչութիւնը կապ հաստատած է տեղւոյն պատասխանատու մարմիններուն հետ եւ թելադրած օգտակար դառնալ անոնց։

Րէիսեան յորդորեց զսպուածութեամբ հետեւիլ երկրի զարգացումներուն, յայտնելով որ քաղաքի մէջ տիրող դժուարութիւնները բնականաբար մէկ օրէն միւսը պիտի չլուծուին, ուստի հարկ է համբերել։

Եզրափակելով Րէիսեան ըսաւ․ «Մենք մէկ նպատակ ունինք՝ երաշխաւորել մեր գաղութի անվտանգութիւնը եւ գոյատեւումը։ Հալէպը ծանօթ է որպէս պատմական գաղութ։ Մենք զայն պատմութեան գիրկը պիտի չնետենք։ Մենք հո՛ս ենք, կողք-կողքի ու ձեռք-ձեռքի տալով մեր դժուարութիւնները միասնաբար պիտի յաղթահարենք։ Համայնքը լուծարելու ոչ մէկ տրամադրութիւն կայ։ Կարելի եղած ծառայութիւնները մեր սահմաններուն մէջ պիտի մատուցենք ժողովուրդին ու թիկունք կանգնինք անոր, իսկ եթէ մեկնիլ փափաքողներ կան՝ ազատ են իրենց ընտրութեան մէջ»։

Աւարտին ներկաները հարցումներ ուղղեցին Առաջնորդ Սրբազան Հօր եւ Ժիրայր Րէիսեանին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ Լուրը

Հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները

Հաջորդ Lուրը

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի

Այլ Լուրեր

Թուրքիա

Ֆիդան. Իսրայելը խնդիր է դարձել ամբողջ աշխարհի համար

03/07/2026
Անվտանգություն

Կիևի վրա ՌԴ զանգվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

03/07/2026
Անվտանգություն

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անվտանգությունը կապահովեն 56 հազար ուժայիններ

02/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վերջին երեք օրում Ադրբեջանում երկու զինծառայող է մահացել

03/07/2026

Հայաստանը 70-րդն է KidsRights 2026 երեխաների իրավունքների համաշխարհային ինդեքսում

03/07/2026

Եվրասիական զարգացման բանկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կտրամադրի 120 մլն դոլարի վարկ

03/07/2026

Ստամբուլի համեմունքների շուկայում հրդեհ է բռնկվել

03/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)