26-04-2026 / 14:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Օկամպո․ ԼՂ-ում տեղի ունեցածը պարունակում է ցեղասպանության բոլոր մեթոդներն ու ձևերը

2024/12/13 13:37
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Հայաստանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Օկամպոն նշել է, որ սիրում է պայքարել հանուն քաղաքակրթության։

«Դուք մենակ չեք։ Դուք աշխարհի այն քիչ համայնքներից եք, որոնք համաշխարհային տարածում ունեք, սփռված եք ամբողջ աշխարհով մեկ։ Շատ գոհ եմ այստեղ լինելու, հանուն քաղաքակրթության համար մղվող պայքարին մասնակցելու համար։ Դուք առաջին հերթին պայքարում եք արդարության և հիշողության համար։ Երբ տեղի են ունենում հանցագործությունները, Հայաստանը ցույց է տալիս, որ կարող է պայքարել հիշողության համար։ Մենք չգիտենք, հնարավո՞ր է որ օրերից մեկ օր Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, բայց մենք պետք է ներգրավենք Թուրքիային և բացատրենք: Երիտասարդ սերունդը տարբեր է։ Կարծում եմ, որ մենք կարող ենք ներգրավել նրանց և քննարկել։ Նրանք հրաժարվում են դա անվանել Ցեղասպանություն։ Դա այլ քննարկում է»,-ասել է նախկին գլխավոր դատախազը։

Լուիս Մորենո Օկամպոյի բնորոշմամբ՝ հիմա ամենակարևորն այն է, թե ինչ է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, և, մասնավորապես այն, ինչ տեղի է ունենում Բաքվի բանտում գտնվող 23 հայերի հետ։  

«Նրանք պատանդներ են, իսկ նրանց պատանդ պահելու ուղերձն այն է, որ, եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ապա հարձակման կենթարկվեք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք նրանց համար»,-ընդգծեց Լուիս Մորենո Օկամպոն։  

«Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած հայերը ձեր սիրո կարիքն ունեն։ Անհրաժեշտ է սեր տալ նրանց։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները պարունակում են ցեղասպանության բոլոր մեթոդներն ու ձևերը՝ պայմաններ ստեղծելով ոչնչացնել մարդկանց խմբին․ դա Լաչինի միջանցքի շրջափակումն էր, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության փախուստի դիմելը, ինչպես նաև հայերին հասցված լուրջ հոգեկան վնասները և այլն։ Այս բոլորը ցեղասպանության հատկանիշներ են։ Բոլոր այս դեպքերում մարդիկ պետք է պաշտպանված լինեն, և նրանց իրավունքները պետք է վերականգնվեն։

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ։ Դուք չեք կարող անտեսել դա։ Դուք պարտվում եք պայքարում այն օրը, երբ դադարում եք: Դուք պետք է շարունակեք պայքարել: Պարտվում եք այն ​​օրը, երբ դադարում եք պայքարը: Դուք պետք է օգնեք նրանց վերադառնալ իրենց իրավունքների համար պայքարելուն։ Ադրբեջանը ճանաչում է, որ հայերն այնտեղ գտնվելու իրավունք ունեն, անհրաժեշտ է պայքարել նրանց իրավունքների համար»,-եզրափակել է Օկամպոն:  

Նախորդ Լուրը

Պետդեպը պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում ժողովրդավարության խաթարման մեջ ներգրավված անձանց նկատմամբ

Հաջորդ Lուրը

Անկարայում կայացել է Ֆիդան-Բլինքեն հանդիպումը

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Հայաստան

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026
Կարևոր

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026
Հաջորդ Lուրը

Անկարայում կայացել է Ֆիդան-Բլինքեն հանդիպումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)