04-12-2025 / 14:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ սենատորները Բաքվի կողմից արցախահայերի էթնիկ զտումները դատապարտող բանաձև են ներկայացրել

2024/12/18 12:05
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Միացյալ Նահանգների սենատորներ Գարի Փիթերսը և Բիլ Քեսիդին ներկայացրել են համապարփակ երկկուսակցական բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումները՝ կոչ անելով նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը՝ հավելելով, որ սենատորներն իրենց բանաձևում կոչ են անում նաև արգելել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին և հաստատել արցախցիների՝ իրենց հայրենիք անվտանգ և պաշտպանված վերադարձի իրավունքը։

Երկկուսակցական բանաձևը, մասնավորապես, սահմանում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հարձակումներն էթնիկ զտումներ են։ Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված վայրագությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ և շրջափակումն ու դրան հաջորդած ադրբեջանական հարձակումը ճանաչում է  որպես էթնիկ զտում։ 

Բանաձևը կոչ է անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, որոնք մեղսակից են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ոտնահարմանը:  

Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողները պետք է անվտանգության ամուր երաշխիքներ ունենան, իսկ Ադրբեջանի հետագա ագրեսիան պետք է զսպվի։ 

Բանաձևը նախատեսում է մարդասիրական օգնություն՝ արձագանքելու Հայաստանում փախստականների ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից ավելի քան 100,000 արցախահայերի բռնի տեղահանության հետևանքով։ Բանաձևը  կոչ է անում ԱՄՆ վարչակազմին համակարգել միջազգային ջանքերն այս ուղղությամբ։

Բանաձևում խոսվում է 907-րդ հոդվածի կիրառման մասին, որի համաձայն՝ պետք է արգելվի Միացյալ Նահանգների ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։

Բանաձևի հեղինակները նշում են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգության աջակցության անհրաժեշտության մասին՝ կոչ  անելով ամրապնդել ԱՄՆ-Հայաստան անվտանգության գործընկերությունը, քանի որ Հայաստանն ամրապնդում է իր կապերն արևմտյան դաշնակիցների հետ։ 

Բանաձևը կոչ է անում նաև դիվանագիտական ​​նախաձեռնություններ ձեռնարկել՝ հանուն տևական խաղաղության։ Մասնավորապես, կոչ է անում ԱՄՆ դիվանագիտությանն ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում և աջակցել Ադրբեջանի կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատմանը։  

Բանաձևը նաև սահմանում է վերադարձի իրավունք և անվտանգության երաշխիքներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար, ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանության անհրաժեշտությունը։

Բանաձևը հատուկ ուշադրություն է հրավիրում տասնյակ հայ ռազմագերիների, քաղաքացիական գերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարության անդամների վրա, որոնք ներկայում անարդարացիորեն բանտարկված են Ադրբեջանում:  

Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանի կողմից բանտարկված ԼՂ-ի նախկին ղեկավարների ճակատագիրը պետք է պատշաճ ընթացք ստանա՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների 196-րդ կոնվենցիայի, որի կողմ է Ադրբեջանը։ 

Բանաձևի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կառավարությունն ունի հայ բանտարկյալների խոշտանգումների, նվաստացման և Ժնևի կոնվենցիաներով նախատեսված հիմնարար իրավունքների այլ խախտումներ թույլ տալու լավ փաստագրված պատմություն: 

Բանաձևը նաև ընդգծում է, որ միջազգային իրավական փորձագետները, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի նախկին ցեղասպանագետ Խուան Մենդեսը որոշել են, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի խախտում է։ 

Նախորդ Լուրը

Սիրիայի նոր իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելու մասին

Հաջորդ Lուրը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն կայցելի Վրաստան

Այլ Լուրեր

Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Ադրբեջան

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Հաջորդ Lուրը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն կայցելի Վրաստան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է Արամ Առաջինի հետ

04/12/2025

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025

Կատարում Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը կմասնակցեն պանելային քննարկման

04/12/2025

Թուրքիայի ԱԳՆ. Ռուս-ուկրաինական բանակցությունները պետք է լինեն Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)