21-05-2026 / 01:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ

2024/12/23 09:34
Վրաստան, Քաղաքականություն

Եթե ​​Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին որոշի երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել, որոնց համար իրավական հիմքեր չկան, դա իր դեմ քրեական պատասխանատվության կհանգեցնի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Կարծում եմ, որ Սալոմե Զուրաբիշվիլին բավականաչափ խելամտություն կունենա և՛ Քրեական օրենսգիրքն անձամբ չխախտելու, և՛ թույլ չտալու որևէ մեկին խախտել այնպիսի նորմերը, որոնք նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում։ Քրեական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ, որոնք նման արարքի համար նախատեսում են երկարաժամկետ ազատազրկում։ Կրկին կասեմ, ինչ-որ խելացի մեկը խորհուրդ է տվել Սալոմե Զուրաբիշվիլիին չանել դա»,-ասել է Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ ոչ ոք չի ցանկանում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց եթե նա, այնուամենայնիվ, գնա այս քայլին,ինքն իրեն կդատապարտի։

Նշենք, որ դեկտեմբերի 21-ին նախագահ Զուրաբիշվիլին, որի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, հանդիպել է ընդդիմության առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են երկրում նոր ընտրությունների անցկացման թեման։ Նույն պահանջը Զուրաբիշվիլին կրկնել է դեկտեմբերի 22-ին երեկոյան խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ։

Նախորդ Լուրը

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս և հանդիպել Սիրիայի նոր առաջնորդի հետ

Հաջորդ Lուրը

Սիրիայի իրադարձությունները Մերձավոր Արևելքի քարտեզը վերագծելու փուլ առ փուլ առարկայացող շղթայական պլան է. Գանտահարյան

Այլ Լուրեր

ԱՄՆ

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

20/05/2026
Մերձավոր Արևելք

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Լիբանանին. կա 21 զոհ

20/05/2026
Թուրքիա

Թուրքիան այլևս չունի անկախ քաղաքականություն Հայաստանի նկատմամբ, ամեն ինչ թողնված է Ալիևի կամքին. թուրք սյունակագիր

20/05/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի իրադարձությունները Մերձավոր Արևելքի քարտեզը վերագծելու փուլ առ փուլ առարկայացող շղթայական պլան է. Գանտահարյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

20/05/2026

Օր օրի ավելի ենք մոտենում ԵՄ վիզաների ազատականացմանը. Արփինե Սարգսյան

20/05/2026

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում զբոսաշրջության համար. Ադրբեջանի մեջլիսի անդամ

20/05/2026

Թեհրանում կկանգնեցվի 15 մետր բարձրությամբ հուշարձան՝ նվիրված Ալի Խամենեիի հիշատակին

20/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)