18-02-2026 / 06:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Դամասկոս և հանդիպել Սիրիայի նոր առաջնորդի հետ

2024/12/22 20:23
Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Մերձավոր Արևելք

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպում է ունեցել Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական ​​աղբյուրները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը, Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն և Սիրիայի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Էսաադ Հասան Շեյբանը։

Հաքան Ֆիդանը Դամասկոսում Սիրիայի նոր իշխանությունների ղեկավար Ահմեդի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է.

«Այսօր միջազգային հանրությունը, հատկապես տարածաշրջանի երկրները, պետք է մոբիլիզացվեն՝ Սիրիայի վերականգնումն ապահովելո և միլիոնավոր փախստականներ վերադարձի համար: Սիրիայում նախկին ռեժիմի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները պետք է անհապաղ չեղարկվեն։ Ներդրումները, ֆինանսավորումը, ենթակառուցվածքները և առողջապահական և կրթական ծառայությունները պետք է հնարավորինս արագ տրամադրվեն: Որպեսզի փախստականները վերադառնան, Սիրիայում հրատապ պետք է սկսվեն վերակառուցման աշխատանքները: Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք փոխանցել մեր փորձը պետական հաստատությունների վերակազմավորման և կարողությունների ձևավորման ոլորտում։ Ցանկանում ենք աջակցել կոնկրետ աշխատանքներին մեր այնպիսի հաստատությունների միջոցով, ինչպիսիք են Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը TIKA), Կարմիր մահիկը (Kızılay) և Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD), ինչպես նաև մեր մասնավոր ընկերությունների միջոցով»,- ասել է Ֆիդանը:

Ֆիդանը հավելել է, որ Սիրիայում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող խմբավորումները պետք է ինքնալուծարվեն։

«Առաջին հերթին արաբական երկրները, ինչպես նաև ողջ միջազգային հանրությունը պետք է աշխատեն Սիրիայի նոր կառավարության հետ։ «Սպասիր և տես» սկզբունքով գործելու ժամանակը չէ։ Մենք պետք է անմիջապես գործենք։ Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնության հարցում որևէ տարակուսանք չկա և չի կարող լինել։ Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները պետք է վերացվեն։ Միջազգային հանրությունը պետք է գործի՝ Սիրիան ոտքի կանգնեցնելու համար։ Իսրայելը պետք է հարգի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և չպետք է տարածաշրջանային անվտանգությունն ավելի մեծ ռիսկի ենթարկի։ Միջազգային հանրությունը պետք է կոնկրետ արձագանք տա Իսրայելի ապօրինի գործողություններին»,- հավելել է նա։

Նախորդ Լուրը

Երևանում մինչև 2025-ի փետրվարի 1-ը երթուղային տրանսպորտի ուղեվարձի գները չեն փոխվի

Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ

Այլ Լուրեր

Կարևոր

ԵՄ-Վրաստան գործընկերության կարգավորման համար դեռևս չկան իրատեսական լուծումներ. վրացագետ

17/02/2026
Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնյա․ «Բոլոր փաստաթղթերում որպես վերջնակետ երկիր կարող է գրվել Հայաստանը»

17/02/2026
Կարևոր

Հայաստանը կանանց անվտանգության ցուցանիշով 106-րդն է

17/02/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ոսկու գինը նվազել է 2.2%-ով

17/02/2026

Ուսանողուհին ստեղծել է հսկա փափուկ խաղալիք և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում  

17/02/2026

Կհամագործակցեն Հայաստանի ազգային պատկերասրահն ու Փարիզի «Ժորժ Պոմպիդու» կենտրոնը

17/02/2026

Հորմուզի նեղուցը մասնակի կփակվի

17/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)