24-08-2026 / 14:54
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

2024/12/26 14:00
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, այդ թվում՝ փաստաբանների հասանելիության առումով․ ընտանիքները որևէ կապ չունեն, որևէ փաստաթղթեր չեն ստանում իրենց հարազատների վերաբերյալ, տեղյակ չեն, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված իրենց հարազատներին, երբեմն շատ կարճ ժամանակով զանգ են ունենում և բավականին սահմանափակ տեղեկություններ են կարողանում փոխանակել նրանց հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մեդիա կենտրոնում անցկացվող «Քաղաքական դատավարությունները Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին» թեմայով քննարկման ընթացքում ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Բաքվի բանտերում ապօրինաբար և շինծու մեղադրանքներով պահվող հայ գերիների պահման պայմանների մասին։

Վերջինիս խոսքով՝ ակնհայտ է, որ Բաքվում պահվող հայ գերիներն այնքան կաշկանդված են, որ չեն ցանկանում խոսել քրեական գործերից։ 

«Ես դեպքեր գիտեմ, որ ընտանիքների հետ երբեմն կապ լինում է՝ հիմնականում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության շնորհիվ, իսկ հայ գերիների՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելուց հրաժարվելը կարող է դրվագային լինել․ ես, գոնե, այնպիսի դեպք չգիտեմ, որ ընդհանրապես կապ չունեն ընտանիքների հետ կամ երկար ժամանակ չեն ունեցել այդ կապը։ Հաշվի առնելով նախկինում եղած փորձը՝ ենթադրում եմ, որ նրանք ոչ թե հրաժարվում են, այլ ադրբեջանական կողմն է արգելում՝ ընտանիքների անդամներին ներկայացնելով, թե, իբր, հարազատն է հրաժարվում»,- ընդգծել է Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ Ադրբեջանը որոշ ժամանակ առաջ հայ գերիների հետ կապված կտրուկ քայլերի չէր գնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքուն ցանկանում էր COP29-ը միջազգային գագաթնաժողովի ժամանակ համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես «խաղաղության կողմնակից»։

«Ադրբեջանը նաև կտրուկ քայլերի չէր գնում մինչև COP29-ը, որպեսզի լրացուցիչ կտրուկ արձագանքի չարժանանար։ Իսկ հիմա, երբ կլիմայական գագաթնաժողովն արդեն ավարտվել է, պետք է սպասենք ավելի տեսանելի շոու ներկայացումների»,- շեշտել է Արտակ Բեգլարյանը։ 

Նախորդ Լուրը

Արա Մկրտչյանը նշանակվել է Հայաստանում Հորդանանի պատվավոր հյուպատոս

Հաջորդ Lուրը

Թուրքիայի էներգետիկայի նախարարություն. «Աքքույու» ԱԷԿ-ի սարքավորումների խնդիրը լուծված է

Այլ Լուրեր

Հայաստան

Երևանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել և դուրս գալ ՀԱՊԿ-ից. Պեսկով

24/08/2026
Կարևոր

Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնել․ Փաշինյան

24/08/2026
Անվտանգություն

Իրանը հարևաններին զգուշացրել է չմիանալ երկրի դեմ տնտեսական պատերազմին

24/08/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի էներգետիկայի նախարարություն. «Աքքույու» ԱԷԿ-ի սարքավորումների խնդիրը լուծված է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երևանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել և դուրս գալ ՀԱՊԿ-ից. Պեսկով

24/08/2026

Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնել․ Փաշինյան

24/08/2026

Իրանը հարևաններին զգուշացրել է չմիանալ երկրի դեմ տնտեսական պատերազմին

24/08/2026

Հյուսիսային Կիպրոսի ինքահռչակ թուրքական հանրապետությունը ՀՀ քաղաքացիների համար հյուպատոսական վիզան կփոխարինի էլեկտրոնայինով

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)