15-11-2025 / 04:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանի քաղաքական խոսքն ու հռետորական հնարքները

2025/01/07 16:33
Անվտանգություն, Երիտասարդ փորձագետ, Թուրքիա, Տեսակետ, Քաղաքականություն

Իմաստալից և համոզիչ խոսքը՝ լեզուն, ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև քաղաքականության կարևորագույն գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս առաջնորդներին ձևավորել կամ մանիպուլացնել հանրային կարծիք, վերահսկել դիսկուրսներ։ Ինչպես նշում է Ադրիան Բարդը`«քաղաքականության մեջ լեզվի ուսումնասիրությունը կարևոր է՝ հասկանալու համար, թե ինչպես են առաջնորդները լեզուն օգտագործում իշխանություն ձեռք բերելու, այն պահպանելու և ամրապնդելու համար» [1]։ 

Թուրքական քաղաքական իրականության մեջ ևս լեզվի դերն առանձնահատուկ է։ Հանրապետության հռչակումից ի վեր այն կիրառվել է ազգային ինքնության կառուցման և քաղաքական օրակարգերի առաջմղման համար։ Լյուիս Ջեոֆրին, օրինակ, գրում է, որ 1928 թ․-ի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լեզվաբանական բարեփոխումների նպատակներից էր ամրապնդել աշխարհիկ և արևմտյան ինքնությունը[2]։ Աթաթուրքը նշում էր. «Թուրքերեն լեզուն թուրք ազգի սիրտն ու միտքն է»[3]։ Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իսլամական-պահպանողական հայացքներով, որը վարում է Աթաթուրքի ժառանգած գաղափարների հակառակ ծիրում մի քաղաքականություն, իր խոսքը կառուցում է իսլամական և օսմանյան բառաֆոնդի հիման վրա՝ փորձելով առաջ մղել այդ արժեքներն ու գաղափարները, վերականգնել պատմական ժառանգության և կրոնական խորհրդանիշների կարևորությունը[4]։ 


Լեզվական հնարքները՝ Էրդողանի խոսքում

Էրդողանի ելույթներում լեզուն մշտապես հանդես է գալիս որպես քաղաքականության հենասյուն։ Նրա հռետորական հնարքները միտված են հասարակական կարծիքի վրա ազդելուն։

Պատմական և կրոնական հղումներ 

Էրդողանը հաճախ կիրառում է պատմական նարատիվներ՝ ուժեղացնելու ազգային ինքնության զգացումը։ Նրա ելույթներում հաճախ կարելի է հանդիպել թյուրքիզմի հիմնադիրներից մեկի՝ Զիյա Գյոքալփի բանաստեղծություններից տողեր, որոնցից է օրինակ «Մինարեթները մեր նիզակներն են, գմբեթները՝ մեր վահանները…» տողերը, որոնք նեոօսմանյան գաղափարների և քաղաքականության շրջանակում են[5]։ Պատմական հաղթանակների և կրոնական խորհրդանիշերի օգտագործումը նպաստում է հասարակության տարբեր շերտերի համախմբմանը։ 

Հուզական մանիպուլյացիա 

Էրդողանը հմտորեն օգտագործում է պարզ և հուզական լեզու, որն ուղղված է հասարակության լայն շերտերին։ Նրա ելույթներում հաճախ ստեղծվում է «թշնամու կերպար», ինչը նպաստում է ազգի միասնականության և ինքնապաշտպանական գաղափարի ամրապնդմանը[6]։ Այսպես, ներքին և արտաքին սպառնալիքներն օգտագործվում են քաղաքական օրակարգի լեգիտիմացման նպատակով։ 

Կրոնական տերմինների ներառումը 

Նրա հռետորաբանությունն ընդգծում է իսլամական արժեքները՝ օգտագործելով տերմիններ, ինչպիսիք են, օրինակ, «մուհաջիր»[7] և «էնսար»[8], որոնցով նա հիմնավորում է, օրինակ, սիրիացի փախստականներին աջակցելու քաղաքականությունը։ Սա կրոնական հղումներով ձևավորված գաղափարախոսություն է, որը հասարակությանը ներկայացվում է որպես բարոյական պարտավորություն[9]։ 

Ազգային հպարտության շեշտադրում 

Էրդողանի ելույթներում կարևոր տեղ է զբաղեցնում «հաղթանակի» և «հպարտության» նարատիվը։ Պատմական հաջողությունները ներկայացվում են որպես ազգային հպարտության աղբյուր, ինչը նպատակ ունի ամրապնդել հասարակական համախմբվածությունը և վստահությունը կառավարության նկատմամբ[10]։ 

Թյուրքական միասնականության գաղափարը 

Նրա հռետորաբանության հիմնական տարրերից է նաև թյուրքական միասնականության գաղափարը։ «Վեց պետություն, մեկ ազգ» կարգախոսով նա միավորում է թյուրքալեզու երկրները՝ ամրապնդելով Թուրքիայի առաջնորդի դերը տարածաշրջանում[11]։ 

Այսպիսով, Էրդողանը, հենվելով հռետորաբանական հնարքների վրա, ոչ միայն ձևավորում է ներքին և արտաքին քաղաքականությունը, այլև վերաիմաստավորում Թուրքիայի պատմական և մշակութային ինքնությունը՝ ներկայացնելով այն որպես օսմանյան ժառանգության շարունակություն։ Նրա հռետորաբանությունը ցույց է տալիս, որ լեզուն կարող է լինել արդյունավետ միջոց՝ քաղաքական օրակարգերը հաստատելու և հասարակական կարծիքը վերահսկելու համար։ 

Հղումներ

[1]- Beard A. ” The language of politics”, London, Rutledge, 2000, p. 35. 

[2]-  Lewis Geoffrey, Turkish Language Reform: A Catastrophic Success, Oxford University Press, 1999,  Oxford, p. 27. 

[3]-Börekçi Muhsine, Atatürk – dil ve kültür, A. Ü. Türkiyat Araştırmaları Enstitüsü Dergisi Sayı 31    Erzurum, TAED, s.16.
[4]-Yavuz Hakan, Social and Intellectual Origins of Neo-Ottomanism: Searching for a Post-National Vision, Die Welt des Islams, 2016, p.  460. 

[5]-Erdoğan Ziya Gökalp’in şiirini bir kez daha okudu, 2015 (https://www.belge.com.tr/haber-232544-erdogan_ziya_gokalp_in_siirini_bir_kez_daha_okudu.html),   (հասանելի է` 12․12․2024)։ 

[6]-Murat Akser, Banu Baybars, Media Systems and Media Capture in Turkey: A Case Study, Media and Communication, vol.12, 2024, p. 12.

[7]- Գաղթ մի վայրից մյուսը կրոնական պատճառներով,(հասանելի է` 13․12․2024)։

[8]-Ensâr բառը nasir կամ nâsır ածականի հոգնակի թիվն է, առաջացել է nasr արմատից, որը նշանակում է «օգնել», որպես գոյական՝ ensârî (հասանելի է` 13․12․2024):

[9]- Cumhurbaşkanı Erdoğan: Suriye’yi terörden temizleyeceğiz, TRT, 2024 (https://www.trthaber.com/haber/gundem/cumhurbaskani-erdogan-suriyeyi-terorden-temizleyecegiz-891493.html), (հասանելի է` 13․12․2024)

[10]-Türk dünyasının zafer ve gurur günü , Sondakika, 2020, (https://www.sondakika.com/haber/haber-azerbaycan-cumhurbaskani-aliyev-tdt-olaganustu-15700703), (հասանելի է` 15․12․2024)։ 

[11]-Cumhurbaşkanı Erdoğan’dan Bakü’de Tarihi Mesaj: “6 Devlet Tek Milletiz!”,Tturkiyeazerbaycan, 2019 (https://www.turkiyeazerbaycan.com/haber/cumhurbaskani-erdogan-dan-baku-de-tarihi-mesaj-6-devlet-tek-milletiz), (հասանելի է` 15․12․2024)․


Հեղինակ՝ Շողեր Ստեփանյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող


*«Երիտասարդ փորձագետ» բաժնում հրապարակված հոդվածներում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ:

Նախորդ Լուրը

Արցախցիները կարող են կրկին դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրին

Հաջորդ Lուրը

Իրանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Ադրբեջան

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025
Ադրբեջան

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025
Հաջորդ Lուրը

Իրանում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)