04-12-2025 / 17:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությանը

2025/01/09 12:00
Հայաստան, Քաղաքականություն

Քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, և այժմ Կառավարությունը պետք է սահմանված կարգով դիրքորոշում արտահայտի: Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 9-ի նիստին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին ՀՀ-ն և ԵՄ-ն բավականին ինտենսիվ և դինամիկ հարաբերություններ են ունեցել, այդ հարաբերություններն ունեցել են շատ հարուստ բովանդակություն, նաև ընդգրկել են տարբեր ոլորտներ:

«ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել և, ըստ էության, ներգրավվել է ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը (նկատի ունեմ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը): ԵՄ-ն նաև պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը: Տեղյակ ենք, որ, ակնհայտորեն, ԵՄ-ն և անդամ երկրներն ունեն շատ հարուստ ժողովրդավարական ավանդույթներ, ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ, ազատ մրցակցային միջավայր, արդիական տնտեսություն, առաջադեմ, զարգացած գիտություն… Նաև դուք՝ պարոն վարչապետ, եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել եք, որ ՀՀ-ն պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Մենք այդ հնարավոր համարելու նշաններն էլ ենք տեսել, նկատի ունեմ և՛ վիզաների ազատականացման մեկնարկը, և՛ մի շարք այլ գործիքներ, որոնք արդեն կիրառվել են կամ քննարկվում են մեր և ԵՄ-ի միջև: Օրինակ՝ գործընկերության նոր օրակարգը:

Եվ ահա, ելնելով այս հանգամանքներից, մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել, իհարկե, նաև որոշ առաջարկներ ունենք իրավական տեխնիկայի առումով. առաջարկում ենք համարակալել դրույթները, առաջարկում ենք ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել և ըստ բովանդակության, որը բովանդակային կամ գուցե նաև ինչ-որ առումով խմբագրական կարելի է համարել, առաջարկում ենք «հռչակում է» բառերը փոխարինել «հայտարարում է» բառերով»,- ասաց նա:

Նախորդ Լուրը

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն Թուրքիային համոզում է զերծ մնալ քուրդ զինյալների դեմ նոր ռազմական գործողությունից

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն Թուրքիային համոզում է զերծ մնալ քուրդ զինյալների դեմ նոր ռազմական գործողությունից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)