22-05-2025 / 14:15
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Տեսանյութի նպատակը Իրանի ու ՀՀ-ի հարաբերություններին վնաս հասցնելն է». իրանցի փորձագետը՝ հրապարակում երգողների մասին

2025/01/31 11:21
Ադրբեջան, Անվտանգություն, Իրան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Իրանցի միջազգայանգետ Էհսան Մովահեդիանն անդրադարձել է երեկ ԶԼՄ-ներում տարածված այն տեսանյութին, որում Իրանի մի քանի քաղաքացիներ ՀՀ հրապարակում կատարում են «Ղարաբաղ» երգը:

Մովահեդիանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են զարգացման ամենաբարձր մակարդակում և նման տեսանյութերի տարածումը այդ հարաբերություններին վնաս հասցնելու նպատակ է հետապնդում:

«Ակնհայտ է, որ այդ տեսանյութը հին է, և նա, ով այս պայմաններում դա տարածել է, այլ նպատակ չի հետապնդում, քան Իրանի ու Հայաստանի հարաբերություններին վնաս հասցնելը»,- գրել է Մովահեդիանը՝ կոչ անելով «հայ ընկերների չտրվել այդ հերյուրանքների ազդեցությանը և լրջորեն վերաբերվել տեսանյութի կրկնօրինակման, կեղծ լինելու վարկածին»։

Իրանցի փորձագետը շեշտել է, որ Իրանի ազարիների ճնշող մեծամասնությունը, ինչպես մյուս իրանցիները, չունեն ռասիստական ​​կամ խտրական մտածողություն և այն, որ Հայաստանը դարձել է Արևելյան Ատրպատական նահանգի արտահանման երկրորդ ուղղությունը, հստակ ցույց է տալիս դա:

«Իրանի և Հայաստանի դեմ Ալիևի երկու կոշտ և ագրեսիվ հարցազրույցներից և Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարություններից հետո սա վկայում է Բաքվի կառավարության՝ Հայաստանին Իրանից հեռացնելու ծրագրերի մասին: Բաքուն համարում է, որ միայնակ և առանց դաշնակից Հայաստանին ավելի հեշտ կպարտադրի իր պահանջները և օգտագործում է ամեն մեթոդ երկու երկրների հարաբերություններին վնաս հասցնելու համար»,-նշել է Մովահեդիանը։

Նշենք, որ վերոնշյալի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ը: Համաձայն հաղորդագրության՝ ս.թ. հունվարի 30-ի երեկոյան համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսանյութի վերաբերյալ պարզաբանում ենք, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ:

«Նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում են գտնվել 2024թ. դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ հրապարակելուց և մեկնաբանություններից»,- ասված է հաղորդագրությունում:

Նախորդ Լուրը

Թուրքիայի հայ համայնքի մարտահրավերներն այսօր․ կրթություն

Հաջորդ Lուրը

ՑԱՀԱԼ-ը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր 842 զոհ ունի

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025
Հայաստան

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025
Հայաստան

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025
Հաջորդ Lուրը

ՑԱՀԱԼ-ը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր 842 զոհ ունի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանը օդի մոնիթորինգի 14 անշարժ կայաններ ձեռք կբերի. Երևանը կունենա 6 դիտակայան. Սիմիդյան

22/05/2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը

22/05/2025

Կառավարությունը 27 մլն 160 հազար դրամ կհատկացնի Սիրիայում ՀՀ քաղաքացու անձնագիր ստացողների փոխարեն

22/05/2025

«Իտալական երաժշտությունը ֆիլմերում» խորագրով համերգ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ

22/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)