11-10-2026 / 22:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գազայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը ցնցել է ամերիկացի պաշտոնյաներին․ NYT

2025/02/06 10:22
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ կապված Գազայի հատվածի վրա ԱՄՆ-ի հնարավոր երկարաժամկետ «սեփականության» մասին ցնցել են Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին չորեքշաբթի հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով, թեև նախագահի ելույթը կողքից «պաշտոնական և մտածված» էր թվում, սակայն դրան չեն նախորդել նման դեպքերում պահանջվող խորհրդակցությունները Պետքարտուղարության և Պենտագոնի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանության նախարարությունը նույնիսկ հնարավորություն չի ունեցել հաշվարկել այս նախաձեռնության արժեքը և մտածել, թե քանի զինվորական կպահանջվի այն իրականացնելու համար և ինչ պլանով են գործելու։

Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը մասնավոր զրույցներում խոսել է Գազայի հնարավոր «սեփականացնելու» մասին, սակայն այդ հարցը պաշտոնական մակարդակով չէր բարձրացվել։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի այցը այդ հատված, հավանաբար, ամրապնդել է Թրամփի այդ միտքը, բայց ոչ Սպիտակ տունը, ոչ Իսրայելի պաշտոնյաները չէին սպասում, որ նա այդ մասին կհայտարարի փետրվարի 4-ին:

Սպիտակ տունն անդրադարձել է Թրամփի այս հայտարարությանը և փորձել մեղմել այն։ Մամուլի քարտուղար Կարոլայն Լևիթը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ պաղեստինցիները տեղահանվելու են ժամանակավորապես, այլ ոչ թե մշտական ​​տեղահանվելու, ինչպես մեկ օր առաջ ասել էր Թրամփը, և որ ԱՄՆ-ի ոչ մի հարկային դոլար չի ծախսվի տարիներ պահանջող վերակառուցման վրա։

Նախորդ Լուրը

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է. ՀՀ վարչապետի ելույթը

Հաջորդ Lուրը

Մակրոնն Ահմեդ Ալ-Շարաային հրավիրել է Ֆրանսիա

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026
ԱՄՆ

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026
ԱՄՆ

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026
Հաջորդ Lուրը

Մակրոնն Ահմեդ Ալ-Շարաային հրավիրել է Ֆրանսիա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան լայնածավալ գործողություններ է սկսել Եմենի հութիների դեմ

10/10/2026

Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

10/10/2026

Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված առաջարկը

10/10/2026

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից դիզել գնելու համաձայնության մասին

10/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)