10-07-2026 / 23:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի ՊՆ ղեկավարը կարգադրել է նախապատրաստել Գազայի բնակիչների «կամավոր հեռանալու» ծրագիրը

2025/02/06 12:05
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Այսօր՝ փետրվարի 6-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը կարգադրել է բանակին նախապատրաստել Գազայի հատվածից բնակիչների «կամավոր հեռանալը» թույլ տալու ծրագիր: Տեղեկությունը հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:

«Ես ողջունում եմ նախագահ Թրամփի համարձակ ծրագիրը: Գազայի բնակիչներին պետք է ազատություն տրվի հեռանալու և արտագաղթելու, ինչպես դա ընդունված է ամբողջ աշխարհում», – նախարարի խոսքերը մեջբերում է իսրայելական «Channel 12-ը»-ը:

Հարցին, թե ովքեր են ընդունելու պաղեստինցիներին, Կացն ասել է, որ դրանք պետք է լինեն այն երկրները, որոնք դեմ են եղել Գազայում Իսրայելի ռազմական գործողություններին:

«Այն երկրները, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և այլք, որոնք մեղադրանքներ և կեղծ պնդումներ են ներկայացրել Իսրայելի դեմ Գազայում նրա գործողությունների առնչությամբ, օրինականորեն պարտավոր են թույլ տալ Գազայի ցանկացած բնակչի մուտք գործել իրենց տարածքներ», – հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

«Channel 12»-ը հաղորդում է, որ Կացի ծրագիրը կներառի ցամաքային ճանապարհով անցնելու տարբերակներ, ինչպես նաև ծովով և օդով մեկնելու հատուկ միջոցառումներ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Թրամփը բառացիկ հայտարարություն է արել՝ ասելով, թե Գազայի բնակիչները պետք է հեռանան այդ հատվածից: Գազան կանցնի ԱՄՆ վերահսկողության ներքո: Այս առաջարկը լիովին ողջունել է իսրայելական կողմը: Դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան՝ հավելելով, որ այս առաջարկը «նոր տառապանք և ատելություն» կբերի:

Սաուդյան Արաբիան ուղղակիորեն մերժել է այս առաջարկը: Հորդանանի թագավոր Աբդալլահը, ով հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կհանդիպի Թրամփին, հայտարարել է, որ մերժում է հողը բռնակցելու և պաղեստինցիներին տեղահանելու ցանկացած փորձ:

Նախորդ Լուրը

Մակրոնն Ահմեդ Ալ-Շարաային հրավիրել է Ֆրանսիա

Հաջորդ Lուրը

«Վրացական երազանք»-ը նախաձեռնում է օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան օրենքի ընդունումը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026
Մերձավոր Արևելք

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026
ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Հաջորդ Lուրը

«Վրացական երազանք»-ը նախաձեռնում է օտարերկրյա գործակալների մասին ամերիկյան օրենքի ընդունումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)