20-05-2025 / 04:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չավուշօղլու․ «Թուրքիան լավ առաջարկ ստանալու դեպքում պատրաստ է «Patriot» համալիրներ գնել ԱՄՆ-ից»

2020/04/15 11:28
Անվտանգություն, Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիան պատրաստ է «Patriot» տեսակի զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցներից: Այս մասին ապրիլի 14-ին Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«S-400-ները գնելու մեր որոշումը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ը 10 տարվա ընթացքում չցանկացավ բավարարել մեր կարիքները: Դա խոստովանել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը»,-հայտնել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ից «Patriot» համալիրներ գնել, եթե լավ առաջարկ ստանա:

«S-400-ների հարցը լուծելու վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք Միացյալ Նահանգներին առաջարկում ենք ՆԱՏՕ-ի հետ տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծել: Եվ ՆԱՏՕ-ն կարող է իրականում ղեկավարել այս տեխնիկական աշխատանքային խումբը: Այս առաջարկը դեռ մնում է բանակցությունների սեղանին», – ասել է արտգործնախարարը:

Ըստ նրա` «Թուրքիան երբեք չի վտանգի ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի ամբողջականությունը»: «Սա վերաբերում է F-35 կործանիչների ծրագրին, որի հիմնադիր գործընկերներից մեկը Թուրքիան է», – վստահեցրել է նա։ Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ Անկարան այդ ծրագրի համար արդեն հատկացրել էր 1,35 միլիարդ դոլար։ Այդ կործանիչների գնումից հետո Թուրքիան բացառում էր, որ ձեռք կբերեր S-400 համակարագերը:

«Ես փորձում եմ ասել հետևյալը. Մենք ստիպված էինք գնել S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը այն պատճառով, որ մենք վերջին 10 տարվա ընթացքում չէինք կարող ձեռք բերել նման համակարգեր մեր դաշնակիցներից: Ապագայում մենք կարիք կունենանք ձեռք բերել ավելի շատ ՀՕՊ համակարգեր: Եվ եթե մեր դաշնակիցները կարողանան դրանք ապահովել, պարտադիր չէ, որ լինեն ամերիկյան «Patriot» համալիրներ, դա կարող է լինել «Eurosam»՝ Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության, կամ այլ դաշնակիցների ցանկացած նման համակարգ: Մենք նախընտրում ենք գնել մեր դաշնակիցներից: Բայց եթե ոչ, ապա ես պետք է այլընտրանքներ դիտարկեմ», – հավելել է Չավվուշօղլուն:

Բացի այդ, նա քննադատել է ԱՄՆ իշխանություններին՝ «Patriot» համակարգերի մատակարարման շուրջ տարբեր պայմաններ առաջ քաշելու համար:

«Նախ և առաջ, անտեղի է նախապայմաններ դնել, երբ դաշնակիցը գտնվում է ծանր իրավիճակում։ Իդլիբում (Սիրիայի նահանգ) Թուրքիային օգնություն էր անհրաժեշտ նաև ՆԱՏՕ-ից, ինչպես նաև մյուս անդամ երկրներից: Մեզ պետք են ժամանակակից հրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր`մեր ժողովրդին պաշտպանելու համար։ Բալիստիկ հրթիռային սպառնալիքը, որի առջև կանգնած է Թուրքիան, իրական է», – համոզմունք է հայտնել Չավուշօղլուն:

Նա հայտարարել է, որ Անկարայի համագործակցությունը Մոսկվայի հետ բնական գործընթաց է: «Մեր տարածաշրջանի ոչ մի երկիր պարտավոր չէ ընտրություն կատարել այս կամ այն ​​պետության օգտին: Մենք պետք է վարենք հավասարակշիռ քաղաքականություն բոլոր մասնակիցների հետ: Ռուսաստանը մեր հարևանն է և շատ կարևոր դերակատար՝ մեր տարածաշրջանում: Այսպիսով, Մոսկվայի հետ համագործակցությունը բնական գործընթաց է, բայց սա միշտ չէ, որ հեշտ է », – շեշտել է արտգործնախարարը:

Չավուշօղլուի խոսքով ՝ Թուրքիան և Ռուսաստանի Դաշնությունը միշտ չէ, որ ունեն միևնույն դիրքորոշումները տարբեր հարցերում: «Մենք համագործակցում ենք տարբեր ոլորտներում՝ էներգետիկայի, առևտրի և զբոսաշրջության: Մենք միշտ էլ փորձում ենք կառուցողական քաղաքականություն վարել տարածաշրջանային հարցերում»,- նկատել է նախարարը:

-Իհարկե, մենք միշտ չէ, որ համաձայն ենք Ռուսաստանի հետ ամեն ինչի հարցում, և մենք երբեք չենք ամաչի արտահայտել մեր տարաձայնությունները, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում, Ղրիմում, Վրաստանում, Սիրիայում և նույնիսկ երբեմն Լիբիայում»:

Բացի այդ, Չավուշօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան «ՆԱՏՕ-ի անդամ երկիր է» և այս առումով Միացյալ Նահանգները Թուրքիայի Հանրապետության գլխավոր դաշնակիցն է:

Նախորդ Լուրը

Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

Հաջորդ Lուրը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 10 դեպք

Այլ Լուրեր

Թուրքիա

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025
Թուրքիա

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025
Անվտանգություն

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 10 դեպք

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը

19/05/2025

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կժամանի Երևան

19/05/2025

Հնդկաստանը բոյկոտ է սկսել թուրքական «LC Waikiki»-ի դեմ

19/05/2025

Թուրք-ամերիկյան բանակցություններ Վաշինգտոնում

19/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)