10-07-2026 / 20:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղը

2025/02/19 12:42
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Քաղաքականություն

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական իշխանությունները շարունակաբար իրականացնում են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի անբաժանելի մասն է հայկական բնակավայրերի համակարգված ոչնչացումը։ Այս հանցավոր գործընթացն աննախադեպ ծավալների է հասել՝ վերածվելով Արցախի բնակավայրերի լայնամասշտաբ վերացման ծրագրի։ Այս մասին գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով:

«Փետրվարի 18-ին Արարատ Պետրոսյանը իր տելեգրամյան ալիքում հրապարակեց ապացուցողական լուսանկար, որը վկայում է Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղի գրեթե ամբողջական ավերման մասին։ Սա փաստում է, որ Ադրբեջանը չի սահմանափակվում միայն մշակութային ժառանգության ոչնչացմամբ, այլև նպատակային կերպով վերացնում է հայերի պատմական բնակավայրերը՝ փորձելով վերացնել հայկական հետքը Արցախում։

Հիշեցնենք, որ այս քաղաքականության զոհ են դարձել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր գյուղերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի բազմաթիվ բնակելի թաղամասեր։ Սա ոչ թե պարզապես ռազմավարական հաշվարկ է, այլ պետական մակարդակով իրականացվող ցեղասպանական քաղաքականություն, որի նպատակը ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնելն է հայերին, այլև ջնջել նրանց կենսատարածական և պատմամշակութային ներկայությունը Արցախում։

Այս հանցավոր գործողություններին անհապաղ պետք է արձագանքի միջազգային հանրությունը՝ դատապարտելով Ադրբեջանին և ձեռնարկելով կոնկրետ քայլեր` այս խտրական և ապօրինի, միջազգային իրավունքի բոլոր օրենքները ոտնահարող քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում` լռությունը միայն կխրախուսի այս նոր ցեղասպանական մեխանիզմի կիրառումը՝ վտանգի տակ դնելով ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»:

Նախորդ Լուրը

Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Հաջորդ Lուրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հետ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
ԱՄՆ

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկություններ է տվել Թրամփի դեմ Իրանի կողմից նախապատրաստվող ենթադրյալ մահափորձի մասին

10/07/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)