02-04-2026 / 02:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում «‎մամուլի ազատությանը» հերթական հարվածն է հասցվել

2025/03/05 14:18
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հասարակություն, Տեսակետ, Քաղաքականություն

Փետրվարի 20-ին BBC-ի ադրբեջանական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի բանավոր հրահանգից հետո հարկադրված են փակել գրասենյակը` շեշտելով. «Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլերի համար»: Իրականում BBC-ի ադրբեջանական ծառայության հրապարակումներում կարելի է տեսնել աղքատության և անարդարության ճիրաններում ապրող ադրբեջանցի ժողովրդի վիճակը: Մինչդեռ Բաքվի իշխանություններն ընտրում են չտեսնելու և չլսելու տարբերակը՝ լռեցնելով նրանց, ովքեր փորձում են արտահայտվել:

Դեռ հունվար ամսին Ադրբեջանում թանկացել են լույսն ու գազը, նաև հացի գներն են բարձրացել, արդեն սովորական են դարձել իշխանությանը ոչ ցանկալի վարքագիծ դրսևորող անձանց, այդ թվում՝ լրագրողների ձերբակալությունները: Ադրբեջանը շարունակում է մնալ կոռումպացված պետություն. ըստ «Transparency International»-ի վերջին զեկույցի՝ այն Հարավային Կովկասի «ամենակոռումպացված» արդյունքներ ունեցող երկիրն է: Աշխատավարձերն ու թոշակները այնքան ցածր են, որ բավարար չեն ապրելու համար, մարդիկ շատ վատ ու ծանր վիճակում են: Այս ամենով BBC-ի ադրբեջանական ծառայության հարցումներում կիսվել են հենց մայրաքաղաք Բաքվի Սաբունչու շրջանի Մաշթաղա և Զաբրաթ գյուղաքաղաքների, ինչպես նաև Իմիշլի շրջանի բնակիչներ՝ բողոքելով ապրուստի դժվարություններից, թանկացումներից, գործազրկությունից, կենցաղային տարրական պայմանների և պետական աջակցության բացակայությունից:

Մաշթաղա գյուղաքաղաքի բնակիչը պատմել է. «Հացի փող չկա, աշխատանք չկա, օգնություն չկա, բայց ասում են գազը տու՛ր, լույսը տու՛ր, ջուրը տու՛ր, որտեղի՞ց տամ»։ Զաբրաթի բնակիչներն ասում են, որ լուսավորման համակարգ չկա, տրանսպորտի վիճակն է անմխիթար, մարդիկ տարրական կենցաղային պայմանների կարիք ունեն։ Իմիշլիի բնակիչը պատմել է, որ «գները բարձր են, թանկություն է, ապրելը դժվար է։ Իր և կնոջ թոշակով հազիվ են ապրում իրենց զավակների հետ միասին։ Հող են մշակում, բայց հողը գնալով աղակալվում է, և բերքատվությունը լավ չի լինում»։ Չմոռանանք նաև Իմիշլիի հունվարի 18-ի դեպքը, երբ բնակավայրում ճանապարհային ոստիկանության մեքենան, դուրս գալով փողոցի երթևեկելի հատվածից, հարվածել էր մի քանի երեխայի: Զոհեր և վիրավորներ էին եղել։ BBC-ն ռեպորտաժ էր պատրաստել Իմիշլիից։ Միջադեպը շատ էր զայրացրել բնակիչներին, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և նրանց միջև: Մեկ օր անց ՆԳՆ-ն հայտնել էր, որ «հասարակական վայրում արված խուլիգանական գործողությունների համար մի խումբ անձինք են ձերբակալվել»: Ահա այսպես բռնի ուժով ճնշվում է ցանկացած բողոքի ակցիա այդ «ժողովրդավար» երկրում: Թե ի՞նչ խուլիգանական գործողություններ են կատարել այդ անձինք, արդյո՞ք որևէ կապ ունեն վթարից հետո իրականացված ակցիայի հետ, ՆԳՆ-ն չի պատասխանել BBC-ի հարցերին: Մարդիկ պատմել են, որ ոստիկանությունը երկար ժամանակ է, ինչ ագրեսիվ կերպով է վարվում, աշխատակիցները գնում են գյուղեր և տուգանքներ են գրում մարդկանց վրա։

Բաքվում անցկացված մի հարցման ժամանակ մարդիկ հացի թանկացման մասին են խոսել. «Աղքատն իր փորը հացով էր կերակրում, ինչու՞ եք բարձրացնում գինը։ Ամենաէժան հացն էլ այնպես է բարձրացել, ոչ մեկը հնարավորություն չունի։ Շատ վատ վերաբերմունք է։ Բայց մեր ձեռքից բան չի գալիս, ինչ ենք անելու, ոչինչ։ Մինիմալ աշխատավարձը 400 մանաթ է, բավարար չէ։ 2-3 երեխայով ընտանիք էլ, որ լինի, իհարկե, դժվար է»:

Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն չեն աջակցում ժողովրդին, այլև ամեն տեսակ միջոցներով վերացնում են ցանկացած այլախոհություն և դժգոհություն: Ազատ ընտրությունների մասին խոսելն ուղղակի անիմաստ է, ցանկացած քաղաքական այլընտրանք ոչնչացվում է: Արտաքին թշնամիների կերպարները նոր գույներով են մատուցում հասարակ ժողովրդին, որ ժողովուրդը թշնամի և բարեկամ ճանաչի, սակայն այդ ժողովուրդը շատ լավ տեսնում է, թե ով է իր իրական թշնամին, տեսնում է, որ իշխանություններն են թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը յուրաքանչյուրի կյանքի համար: BBC-ի գործունեության դադարեցումը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի տիրող վարչակարգը չի հարգում սեփական քաղաքացիների խոսքի իրավունքը, չի կարող լինել ժողովրդավարական, կարող է միայն կեղծել իրականությունը, կարող է միայն դաժանաբար կտրել դժգոհության ձայները:

«Ադրբեջանում օրենք, արդարություն փնտրելը կարծես գիշերային խավարում խոտի մեջ ասեղ փնտրել լինի»,- ասել է ադրբեջանցիներից մեկը:

Նախորդ Լուրը

Պեսկով. Ռուսաստանը Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման ներուժ է տեսնում

Հաջորդ Lուրը

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Այլ Լուրեր

Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Թուրքիա

Թուրքիայում «Հայոց ցեղասպանություն» արտահայտության հետևանքով փակված ռադիոյի գործը տեղափոխվել է Պետական խորհուրդ

01/04/2026
Թուրքիա

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

01/04/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)