18-07-2026 / 05:30
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքագետ. «Ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան կեղծ հումանիզմ է ցուցադրում»

2020/04/16 11:55
Թուրքիա, Կարևոր, Տեսակետ, Քաղաքականություն

Թուրքական մամուլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ողողված է հրապարակումներով, որոնք տեղեկացնում են, թե Թուրքիան օգնություն է տրամադրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Մասնավորապես պետական TRT-ի անգլալեզու ալիքը Թուրքիայի կողմից օգնություն ստացած երկրների ցանկում նշում է նաև Հայաստանը։ Այս ամենին նախորդել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարություններն առ այն, որ Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից։Հայաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ պատասխանել է թուրքական պնդումներին՝ նշելով, որ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների տարհանման հարցում օժանդակությունից բացի, որևէ այլ օգնության խնդրանքով չի դիմել այդ պետությանը։

Թեմայի վերաբերյալ «Region Monitor»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ, որը նշել է Թուրքիայի՝այս կեղծիքը քարոզչական նպատակներով օգտագործելու դրդապատճառները։
 «Նախ առջևում Հայոց ցեղասպանության տարելիցն է՝ ապրիլի 24, որը ստվերելու համար Թուրքիայի համար հարմար առիթ է ստեղծվել։ Նման կեղծիքի տարածմամբ Թուրքիան փորձում է պատրանք ստեղծել, որ Անկարան հումանիզմից դրդված օգնության ձեռք է մեկնում անգամ իր նկատմամբ «թշնաբար» տրամադրված պետությանը։

Թուրքիան երկար տարիներ է, ինչ աշխատում է մարդասերի իմիջ ստեղծելու ուղղությամբ, և կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված ծանր իրավիճակն օգտագործում  է հենց այդ նպատակով։ Մյուս կողմից կա նաև ներքին լսարանի հարցը․ Թուրքիան նմանատիպ լուրերով սեփական հանրությանը փորձում է համոզել, որ Թուրքիան ոչ միայն հաջողությամբ պայքարում է կորոնավիրուսի դեմ, ապահովում ներքին կարիքները, այլ նաև կարողանում է օգնություն տրամադրել այլ երկրներին։

 Սակայն որքան էլ Թուրքիան փորձում է հումանիստի դիմակ հագնել, միևնույն է նրա քայլերի տրամաբանությունը ցույց է տալիս, որ իր քաղաքականությունը հիմնված է այսրոպեական շահի վրա։ Հնարավոր չէ խոսել հումանիզմի փարոս լինելու մասին և, միևնույն ժամանակ անտեսելով միջազգային բոլոր նորմերը, շրջափակման մեջ պահել հարևան պետությանը։ Այս հայտարարությամբ մեր հարևանները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ  սուտը և կեղծ հումանիզմը իրենց հիմնական գործիքներից են։ Իսկ այն, որ Հայաստանին օգնություն տրամադրելու մասին նախագահ Էրդողանի, նրա խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարութունները չեն համապատասխանում իրականությանը փաստում են հենց թուրք դիվանագետները, մասնավորապես խոսքը Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի մասին է։ Վերջինը ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հերքել էր նախկինում հնչած հայտարարությունները»,- ընդգծել է թուրքագետը։ 

Նախորդ Լուրը

ՀՀ և Վրաստանի նախագահները հեռավար հանդիպում են ունեցել

Հաջորդ Lուրը

Իրանում համավարակի պատճառով չեղարկվել է բանակի օրվա զորահանդեսը

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ հետախուզությունը Թուրքիայի կողմից ամերիկյան ընտրությունների վրա ազդելու փորձեր է արձանագրել

17/07/2026
Հաջորդ Lուրը

Իրանում համավարակի պատճառով չեղարկվել է բանակի օրվա զորահանդեսը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

17/07/2026

Թբիլիսիում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները

17/07/2026

Վրաստանը Եվրոպայում 2-րդն է համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու տնտեսական պատրաստվածությամբ

17/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)