20-05-2025 / 19:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք լրագրող. «Սահմանի բացումը բխում է ինչպես Թուրքիայի ու Հայաստանի, այնպես էլ ռեգիոնի շահերից»

2025/03/14 15:28
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Ermenihaber.am-ը զրուցել է  Երևանում գտնվող թուրք լրագրող, «İhlas» (IHA)  լրատվական գործակալության միջազգային լուրերի համակարգող Յափրաք Մութլուի հետ։

– Տիկին Մութլու, ինչպես գիտենք, 2022-ից կրկին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, բայց դրանցից միայն մեկը կամ երկուսն են կատարվել։Ավելին, թուրք պաշտոնյաներից շարունակում ենք նույն բաները լսել, որ Թուրքիան հարաբերությունները համակարգում է Ադրբեջանի հետ։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան ինչու՞ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ։

– Լավ հարց է, բայց կարծում եմ այս հարցին ավելի շատ կարող են պատասխանել դիվանագետները, քան թե մենք՝ լրագրողներս։ Յուրաքանչյուր երկիր գործում է ըստ իր մշակած քաղաքականության։  Հարցազրույց ենք վերցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և ես նրան հարցրեցի Հայաստանի նախաձեռնած Եվրամիությանն անդամակցելու (ԵՄ) գործընթացի և դրա հետ մեկտեղ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը վարում է հավասարակշռող քաղաքականություն։ Ինչպես արդեն նշեցի, դա վերաբերում է յուրաքանչյուր երկրի։ Հիմա, երբ նայում ենք Թուրքիային, որն Ադրբեջանի հետ ունի երկարամյա եղբայրություն, այդտեղ գերակայում է «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգը։ Մյուս կողմից էլ մենք երկարատև ու տարբեր հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ։

Իրականում սա մի բան է, որը կարելի է մեկնաբանել  ոչ թե որպես լրագրող, այլ  որպես փորձագետ ու դիվանագետ։ Կարծում եմ, որ դա կարող է լինել այն պատճառով, որ մենք չենք կարող  հավասարակշռություն հաստատել առանց մյուսի հաստատման: Կամ էլ կարող է լինել այն պատճառով, որ նրանք չեն կարող ամբողջությամբ կառավարել շփումն այս կողմում։ Անկեղծ ասած, սա մի փոքր այլ թեմա է։

– Որպես լրագրող՝ սպասու՞մ եք հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ըստ Ձեզ՝ կբացվեն սահմաննեը։

– Կարծում եմ այդ հարցին պետք է դրական նայել, որպեսզի դրական քայլեր ձեռնարկվեն։ Չեմ կարծում, որ սահմանների բացման համար կա բացասական պատճառ։ Ըստ իս՝ թե՛ երկու երկրների և թե՛ տարածաշրջանի շահերից է բխում խնդիրների լուծումից հետո սահմանի բացման հարցը, դրա համար եմ կարծում, որ կարող է բացվել։ Արդյո՞ք տեխնիկական խնդիրները լուծվե՞լ են։ Մինչ Հայաստանը «գնդակը» նետում է Թուրքիայի դաշտ, իսկ Թուրքիան էլ՝ Հայաստանի», մենք պետք է լավ նայենք, թե որոնք են սահմանը չբացելու իրական պատճառները: Եթե դրանք կարող են շտկվել, ապա այն կարելի է բացել։

– Հայ պաշտոնյաները մշտապես ասում են, որ գնդակը Թուրքիայի դաշտում է։  Մարգարա սահմանային անցակետում բացման համար աշխատանքեր են տարվել և ազդակ է տրվել, որ այն բերվել է պատրաստի վիճակի։ Մինչդեռ Թուրքիայից ոչ մի արձագանք չեղավ։ Ինչու՞ է այս գործընթացը ձգձգվում։

    
– Կարծում եմ, որ ամեն երկիր մեկնաբանում է իր տեսանկյունից, որովհետև մինչ հայկական կողմը կարծում է, որ թուրքական կողմը գործընթաց չի տանում իսկ, թուրքական կողմն էլ կարող է նույն բանն ասել հայկական կողմի համար։ Կարող են լինել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «մենք պատասխան քայլեր չենք ստանում, չենք տեսնում»՝ բնորոշ յուրաքանչյուր երկկողմ բանակցություններին ու հարաբերություններին։ Դա իմ ոլորտը չէ: Ոլորտը, որին ես հետևում եմ, միջազգային հարաբերություններն են ու այս պահին ես տեղյակ չեմ սահմանի վերջին իրավիճակից։ Չեմ ուզի սխալ բան ասել։

Նախորդ Լուրը

Կատարը սկսել է Սիրիային գազ մատակարարել Հորդանանի միջոցով

Հաջորդ Lուրը

Ռամադանի առաջին օրերին Մեքքայի Մեծ մզկիթում այցելուների ռեկորդային թիվ է գրանցել. ավելի քան 25 մլն մուսուլման

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025
Թուրքիա

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025
Իրան

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Հաջորդ Lուրը

Ռամադանի առաջին օրերին Մեքքայի Մեծ մզկիթում այցելուների ռեկորդային թիվ է գրանցել. ավելի քան 25 մլն մուսուլման

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը մեկնում է Մոսկվա

20/05/2025

Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում

20/05/2025

Կահիրեում նշել են Արամ Ա կաթողիկոսի գահակալման 30 ամյակը

20/05/2025

Իրանն ստացել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի վերաբերյալ առաջարկը

20/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)