15-05-2025 / 19:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք պրոֆեսոր. «Հայաստանը ցանկանում է կայունություն և անվտանգություն տարածաշրջանում»

2025/04/16 13:24
Թուրքիա, Հայաստան, Տեսակետ

Թուրքական թվային հարթակներից GZT.com-ը ներկայացրել է հարցազրույց Ստամբուլի Մշակույթի Համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոկտոր Չաղլա Գյուլ Յեսևիի հետ, որում վերջինս վերլուծել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները։

Ըստ Յեսևիի, Հայաստանի քաղաքականությունում վերջին տարիներին նկատվում են թե՛ հռետորաբանության, թե՛ գաղփարախոսության փոփոխություններ։ Դրանց հիմնական շարժիչ ուժը եղել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրողությունները, որոնցից հետո Հայաստանը ձեռնամուխ է եղել տարածաշրջանային կարգավորման նոր քաղաքականության ձևավորմանը։

«2021 թվականի հունիսից Հայաստանը պաշտոնապես սկսել է Թուրքիայի հետ երկխոսության գործընթաց՝ առանց նախապայմանների։ Ներկայումս երկկողմ բանակցություններն ընթանում են հատուկ ներկայացուցիչների մակարդակով՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև։ Ավիաչվերթները վերականգնվել են, երկաթուղային հաղորդակցությունը վերանորոգման փուլում է, միակ բացը ցամաքային սահմանների դեռևս փակ լինելն է»,-նշում է պրոֆեսորը։

Յեսևին ընդգծում է, որ մարտի 15-ին Փաշինյանը շատ կարևոր հանդիպում է ունեցել թուրք լրագրողների հետ։ Այդ հանդիպումն արժեքավոր էր, քանի որ դրա ընթացքում Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումները։ Ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ»-ի նախաձեռնությունը, և Հայաստանը ևս մեկ անգամ շեշտել է իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը։

Պրոֆեսոր Յեսևին նշում է, որ Հայաստանը ներկայումս ձգտում է խորացնել հարաբերությունները Եվրոպական Միության հետ՝ միաժամանակ սառեցնելով իր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում։ Նա չի բացառում, որ Ռուսաստանի արձագանքը կարող է լինել բացասական՝ հաշվի առնելով Ուկրաինայի և Վրաստանի նախադեպերը։

Ըստ բանախոսի Հայաստանը ցանկանում է բաց սահմաններ, տնտեսական ակտիվացում, կայունություն և անվտանգություն տարածաշրջանում։

Նախորդ Լուրը

Հայաստանն այս փուլում Ադրբեջանին առաջարկում է բացել երկաթուղային կապը. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը․Ղավելաշվիլի

Այլ Լուրեր

Թուրքիա

Ավարտվել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025
Թուրքիա

Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15/05/2025
Թուրքիա

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը․Ղավելաշվիլի

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ավարտվել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Պուտինը չի մեկնի Ստամբուլ. Պեսկով

15/05/2025

Անկարայում մեկնարկել է Էրդողան-Զելենսկի հանդիպումը

15/05/2025

Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

15/05/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)