25-08-2026 / 04:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի քրդամետ կուսակցություն․ 110 տարի է անցել էթնիկ ինքնության, հավատքի և մշակութային ցեղասպանությունից

2025/04/24 17:49
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կետրոնական վարչությունը ապրիլի 24-ի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Նշվել է, որ կուսակցությունը կիսում է տեղի ունեցածի ցավը։ Ընդգծվել է, որ առերեսումը, տուժած ժողովուրդներից և հավատքի հետևորդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատությունը կենսական նշանակություն ունեն հանրային համերաշխության կառուցման հարցում։

Քրդամետ կուսակցության այս տարվա ուղերձում օգտագործվել է Ցեղասպանություն եզրույթը․ «Մենք կիսում ենք 110 տարվա ցավն ու սուգը․․․

110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված էթնիկական ինքնության, հավատքի և մշակույթի ցեղասպանությունից, երբ 200 հայեր տեղահանվեցին իրենց տներից և կոտորվեցին։ Այս ընթացքում հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին։ Այս քաղաքականության և գործելակերպի արդյունքում այս հողերում այլ քրիստոնյա ժողովուրդներ նույնպես կոտորվեցին և սպանվեցին»:

Շեշտվել է, որ  քաղաքական և հասարակական մակարդակով պետք է ընդունվի, որ Թուրքիայի տարածքում ապրող որևէ էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք առավել չէ մյուսներից, այլ բոլորը հավասար են։ Այս համատեքստում նշվել է, որ տարբերությունները ջնջելով միատարր հասարակություն ստեղծելու մոտեցումը/ընկալումը մոլորություն է եղել։

Հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաև ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը․ «Չափազանց կարևոր է, որ խաղաղության և հավասար պայմանների մեջ ապրենք մեր տարածաշրջանի հնագույն ժողովուրդներից մեկի՝ հայ ժողովրդի և մեր հայ քաղաքացիների հետ։ Միևնույն ժամանակ մեր տարածաշրջանի մի մասը կազմող Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը և՛ ժողովուրդների համար անհրաժեշտություն է ու նրանց շահն է, և՛ Կովկասում խաղաղություն կառուցելու ուղին է»։

Նշենք, որ «DEM» կուսակցության նախորդ տարվա ուղերձում ցեղասպանություն բառի փոխարեն օգտագործվել էր Մեծ Եղեռն եզրույթը։ 

Ermenihaber.am

Նախորդ Լուրը

Հունաստանի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Հաջորդ Lուրը

Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել ենք որպես մեր սեփականը. Զախարովա

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026
Միջազգային

Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ «Ադիլեթ»-ը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը

24/08/2026
Հայաստան

Երևանը կարող է ինքնուրույն որոշում կայացնել և դուրս գալ ՀԱՊԿ-ից. Պեսկով

24/08/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել ենք որպես մեր սեփականը. Զախարովա

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026

Փաշինյան․ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)