Թուրքիայի կարատեի հավաքականը կմասնակցի մայիսի 7-11 ընկած ժամանակահատվածում Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ մրցաշարին մասնակցելու է շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ:
Թուրքիան մրցաշարին կմասնակցի 26 մարզիկով, որից 12-ը կանայք են:
Հիշեցնենք, որ Եվրոպայի կարատեի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ մենամարտերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին: