27-07-2026 / 18:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի և Հայաստանի միջև սահմանը երկու ժողովուրդների պատմական կապող ուղին է․ Իրանի ՊՆ ղեկավար

2025/05/21 10:59
Ադրբեջան, Իրան, Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով մայիսի 20-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Ամիր Ազիզ Նասիրզադեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել Իրանի ու Հայաստանի հարաբերությունների ռազմավարական կարևորությունը։

Նասիրզադեն նշել է, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանային քաղաքականության մեջ։ Նրա խոսքով՝ Թեհրանի և Երևանի հարաբերությունները հիմնված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում կայուն խաղաղությունը կարող է լայն հնարավորություններ բացել տարածաշրջանի զարգացման համար։ Իրանցի նախարարն անդրադարձել է նաև Իրանում մուսուլմանների և հայերի խաղաղ համակեցությանը՝ դա համարելով տարբեր դավանանքների միջև հաջող համագործակցության օրինակ։ Նա հավելել է, որ Իրանի իսլամական հանրապետության հիմնարար քաղաքականությունը հարևան երկրների, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների խորացումն է, և ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել այդ ուղղությանը։

Նասիրզադեն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ նշելով, որ Իրանը պատրաստ է աջակցել այդ գործընթացի արագացմանը։ Նա ընդգծել է, որ Կովկասում կայուն խաղաղությունը կբերի տարածաշրջանային զարգացման լայն հնարավորությունների։

Նասիրզադեն հիշեցրել է Իրանի հոգևոր առաջնորդի՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած դիրքորոշումը՝ նշելով, որ Իրանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և համագործակցության շարունակումը՝ հիմնված փոխադարձ շահերի վրա և անկախ արտաքին ուժերի ճնշումներից։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից է տարածաշրջանի տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանումը։ Նա շեշտել է, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը երկու ժողովուրդների պատմական կապող ուղին է, և Թեհրանը երբեք չի ընդունի որևէ փորձ այն խաթարելու։ Իր խոսքի ավարտին նա զգուշացրել է Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտության վտանգների մասին՝ նշելով, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ձևավորվի հենց տարածաշրջանի երկրների կողմից, քանի որ օտար միջամտությունը միայն ավելի շատ անկայունություն կառաջացնի։

Հանդիպման ավարտին Իրանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Նախորդ Լուրը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը

Հաջորդ Lուրը

Մեծ Բրիտանիան մտադիր է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Այլ Լուրեր

Իրան

Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել

27/07/2026
Ադրբեջան

Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք

27/07/2026
ԱՄՆ

Իրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը, սակայն բանակցությունների համար պայմաններ չկան. Բաղայի

27/07/2026
Հաջորդ Lուրը

Մեծ Բրիտանիան մտադիր է պատժամիջոցներ կիրառել իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը Հորմուզի նեղուցում ևս 6 նավի ստիպել է հետ շրջվել

27/07/2026

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Զելենսկու՝ Հյուսիսային Կորեայի զինծառայողների մասին հայտարարությունը

27/07/2026

Հայաստանի դեմ ուղվված ատելության խոսքի օրակարգը՝ որպես Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի գործիք

27/07/2026

Պապուաշվիլին կասկածի տակ է դրել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության նպատակահարմարությունը

27/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)