04-12-2025 / 12:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Որո՞նք են աշխարհի ամենաանվտանգ երկրները և ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

2025/06/24 14:55
Անվտանգություն, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

«Տնտեսության և խաղաղության ինստիտուտը» (Institute for Economics & Peace, IEP) հրապարակել է 2025 թվականի Գլոբալ խաղաղության ինդեքսը, ըստ որի՝ աշխարհում ընդհանուր խաղաղության մակարդակը շարունակում է նվազել: Ըստ զեկույցի՝ մարդկությունն այժմ կանգնած է գլոբալ կարգի խորքային վերաձևակերպման առջև։

Հետազոտության համաձայն՝ ներկայումս կա 59 ակտիվ պետական հակամարտություն, ինչը ռեկորդային է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Վերջին տասը տարիների ընթացքում 100 երկրում խաղաղության մակարդակը զգալիորեն նվազել է։

Երկրները գնահատվել են՝ հաշվի առնելով ինչպես ներքին ցուցանիշները (հանցավորության մակարդակ, սպանությունների և բողոքի ակցիաների թիվ), այնպես էլ արտաքին գործոնները (բանակի ծախսեր, միջուկային զենքի առկայություն, հարևանների հետ հարաբերություններ և այլն)։

2025-ին աշխարհի ամենախաղաղ երկիրն Իսլանդիան է՝ պահպանելով այս կարգավիճակը 2008 թվականից ի վեր։ Իռլանդիան զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, առաջին հնգյակում են նաև Նոր Զելանդիան, Ավստրիան և Շվեյցարիան։

Ինդեքսի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 58-րդ տեղը՝ համեմատաբար բարելավելով իր դիրքը նախորդ տարվա համեմատ։ Հայաստանի խաղաղության ընդհանուր միավորը կազմում է 1.893, ինչը ենթադրում է 10 հորիզոնականով առաջընթաց։

Հայաստանը գերազանցել է տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում՝ Վրաստանի (109-րդ), Ադրբեջանի (95-րդ) և Թուրքիայի (146-րդ) ցուցանիշները։ Մասնավորապես, Թուրքիան զիջել է նույնիսկ Պակիստանին՝ հայտնվելով ինդեքսի վերջին հորիզոնականներում։

Հայաստանը տարածաշրջանային մակարդակով դասվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում, որտեղ խաղաղության մակարդակը ընդհանուր առմամբ նվազել է։ Սակայն Հայաստանը այս ցուցանիշով մնում է առաջատարներից մեկն տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ, զեկույցը նաև ընդգծում է, որ աշխարհի խաղաղության ընդհանուր պատկերը մնում է տագնապալի՝ հաշվի առնելով շարունակվող պատերազմները, ռազմավարական լարվածությունները և միջազգային հարաբերությունների սրումը։

Նախորդ Լուրը

Իրանի ԶՈՒ ջախջախիչ պատասխան են տվել թշնամու ամեն մի գործողությանը. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդ

Հաջորդ Lուրը

NBC News. Իսրայելի բանակի որոշ կարևորագույն զենքեր սպառվում են

Այլ Լուրեր

Հասարակություն

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025
Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

NBC News. Իսրայելի բանակի որոշ կարևորագույն զենքեր սպառվում են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)