19-11-2025 / 22:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՀՎ-ն հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «լրջորեն տուժել է» ԱՄՆ-ի հարվածներից

2025/06/26 13:24
Իրան, Քաղաքականություն

ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել է, որ վարչությունը «հավաստի հետախուզական տվյալներ» ունի այն մասին, որ Իրանի միջուկային ծրագիրը «լրջորեն տուժել է» միջուկային օբյեկտներին հասցված ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Ռեթքլիֆի հայտարարության մեջ։

«ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ հավաստի հետախուզական տվյալների ամբողջությունը ցույց է տալիս՝ Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն տուժել է վերջերս հասցված նպատակամետ հարվածների հետևանքով», – ասվում է հայտարարության մեջ։

Նա ասել է, որ խոսքը նոր հետախուզական տվյալների մասին է, որոնք ստացվել են «պատմականորեն հուսալի և ստույգ» աղբյուրի և մեթոդի օգնությամբ։

Դրանց համաձայն՝ «իրանական մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ավերվել են, և դրանք վերականգնելու համար շատ տարիներ կպահանջվեն»։

Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագիրն ամբողջությամբ ոչնչացվել է այդ գրոհների հետևանքով՝ չնայած ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկություններին, թե Թեհրանը մի քանի ամսից կարող է վերականգնել իր միջուկային ծրագիրը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր հերթին Al Jazeera-ին հայտնել է, որ երկրի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ավիահարվածներից։

Նախորդ Լուրը

Պետությունը կստանձնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հայաստան

Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին. Օլիվիե Դըկոտինյի

19/11/2025
Անվտանգություն

Թրամփի հատուկ բանագնացը կհանդիպի «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի հետ

19/11/2025
Հաջորդ Lուրը

Իրանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025

«Վիգենն այլևս չի քայլում, նրան Բաքվի բանտում զրկել են անգամ դեղորայքից». կինն օգնություն է խնդրում. Ազատություն

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)