04-12-2025 / 07:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանում արձանագրվող բազմակողմանի ակտիվությունների պատճառները

2025/08/21 15:48
Հարավային Կովկաս, Քաղաքականություն



Փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է.

ինչպես և կանխատեսվում էր, վաշինգտոնյան համաձայնություններից հետո տարածաշրջանում նկատվում է քաղաքական և քարոզչական գործընթացների/մանևրների ակտիվացում հատկապես ամերիկյան ներգրավվածության նկատմամբ զգայուն դերակատարների մասնակցությամբ։ Բավականաչափ օբյեկտիվ է, որ Թուրքիան ձգտում է իր օգտին օգտագործել առկա միջավայրը՝ հաշվի առնելով Ադրբեջանի, ԱՄՆ-ի հետ համագործակցության մակարդակը, Հայաստանի հետ ընթացող կարգավորումը։

Իսկ հատկապես Ռուսաստանն ու Իրանը, ըստ էության, չկարողանալով կանխել իրենց հակառակորդ/մրցակից ԱՄՆ-ի բովանդակային ներգրավվածության հանգամանքը՝ նոր իրողությունների համապատկերում փորձում են առնվազն կանխատեսելի, առավելագույնս կառավարելի պահել գործընթացները տարածաշրջանում։

Ըստ այդմ՝ ԻԻՀ նախագահի և ՌԴ փոխվարչապետի՝ իրար հաջորդած այցերը Հայաստան նաև քարոզչական հարթությունում փորձ է արվում ծառայեցնել վերոնշյալ նպատակներին։

Բայց և այնպես, անհրաժեշտ է ներկայացնել նաև օբյեկտիվ հետևյալ իրողությունները.
📌 ԻԻՀ նախագահի այց Հայաստան ծրագրվում էր դեռևս 2024 թ. մայիս/հունիսին։ Հանգուցյալ նախագահ Ռայիսին Ադրբեջան այցից հետո պատրաստվում էր այցելել նաև Հայաստան։ Ավելին, դժբախտ պատահարի հետ կապված տեղեկատվական հոսքերում նաև նշվում էր, որ Ռայսիսին Ադրբեջան այցի պատճառով հետաձգել էր Հայաստան այցը։

📌 Նույնը նաև նախագահ Մ. Փեզեշքյանի այցի հետ կապված։ Իմ ունեցած երկկողմ՝ հայկական և իրանական հավաստի աղբյուրների համաձայն՝ ԻԻՀ նախագահի այցը տեղի էր ունենալու առնվազն ընթացիկ տարվա հունիսին՝ ապրիլի վերջին Բաքու կատարած բավականաչափ ներկայացուցչական այցից հետո։ Մինչդեռ այցը չկայացավ Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակման պատճառով։ Ընդ որում, պետք է ընդգծել մի չափազանց կարևոր հանգամանք՝ Իրանի վերջին կառավարությունները 2020-2023թթ. Ադրբեջանի հետ ճգնաժամային հարաբերությունները կառավարելիության հուն վերադարձնելուց հետո Հարավային Կովկասում փորձում են վարել հնարավորինս հավասարակշռված քաղաքականություն։

📌 Իհարկե, Փեզեշքյանի այցի բովանդակության վրա միանշանակորեն ազդել են Իսրայել-Իրան պատերազմից և Վաշինգտոնյան հանդիպումներից հետո ձևավորված իրողությունները։ Դրանք արտացոլված են նաև իրանական կողմի քաղաքական ուղերձներում՝ ի դեմս «Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործունեության վտանգավոր լինելու» վերաբերյալ հիմնական ուղերձային ձևակերպման(ըստ իրանական կողմի իրավիչակային օբյեկտիվ խոսույթի՝ Թեհրանի «կարմիր գծերը» հաշվի են առնվել Վաշինգտոնյան գործընթացում)։

📌 Միևնույն ժամանակ, գործընթացների վրա իրանական կողմի ազդեցության հնարավորություններն էլ սահմանափակ են, և դա օբյելտիվ է։ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով ռազմավարական դիրքային կորուստներից հետո Հայաստանի Սյունիքի մարզում ուժեղ ազդեցություն ունենալու ամենամեծ հնարավորություններն ունեին Իրանն ու Ռուսաստանը։ Մինչդեռ նրանք այդպես էլ չփոխեցին իրենց ավանդական գործիքակազմը՝ սահմանափակվելով հիմնականում դիվանագիտական/քաղաքական, քարոզչական մեթոդներով։ Եվ սա այն դեպքում, երբ որևէ էական խոչընդոտ չկար տնտեսառազմավարական ծրագրերի իրականացման(ընդ որում, ԱՄՆ-ն հենց այս ձևաչափով է փորձում ամրապնդվել տարածաշրջանում)։
Մեծ հաշվով, նման իրավիճակ է նաև Ռուսաստանի դեպքում։ Օվերչուկի այցն, իհարկե, շատ ավելի իրավիճակային ենթատեքստ ունի։ Նոր Իրողությունների վրա Ռուսաստանի ազդեցության լծակներն էլ խիստ սահմանափակ են։

Ըստ այդմ.
📌 Հատկապես Հայաստանի ապաշրջափակման հարցում Ռուսաստանի ազդեցության ամենաառարկայական գործիքն իրավական մեխանիզմներն են՝ ՀՀ-ի ԵԱՏՄ-ի անդամ լինելու հանգամանքը՝ դրանով պայմանավորված իրավական և մաքսային պարտավորություններով։ Մեկ այլ գործիք է հայկական երկաթուղիները կառավելու Ռուսաստանի իրավունքը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջոցով, որի գործունեությունը, ի դեպ, կարող է չերկարաձգվել 2028թ.-ին։ Այս հանգամանքը ևս շատ կանխատեսելի է՝ հաշվի առնելով ՀՀ երկաթուղային ցանցի անմխիթար վիճակը։

📌 Ընդ որում, այս հարցում ևս, ինչպես Իրանի դեպքում, հիմնական պատասխանատվությունը Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների համատեքստում է։ Քանի որ հատկապես 2020թ.-ից հետո հարավկովկասյան զարգացումների վրա Ռուսաստանի ազդեցության հիմնական գործիքը Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններն էին, և Բաքվի դիրքորոշման միջոցով Ռուսաստանի համար զարգացումների անցանկալի սցենարների կանխումը։ Ուստի այս պարագայում Ռուսաստանից դուրս Մոսկվայի համար անցանկալի զարգացումների առանցքային «մեղավորը» Բաքուն է։
📌Ի վերջո, ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանին ևս որևէ դերակատար չէր կարող առարկայորեն խանգարել Հարավային Կովկասում իր ամենավստահելի դաշնակցի հետ ամուր և համակողմանի զարգացած հարաբերությունների կառուցումը՝ հենց նրա, նրա ուժեղ դերակատարման միջոցով իր տևական ռազմավարական անսասան ներկայությությունը տարածաշրջանում ապահովելու համար։
Մինչդեռ ունենք այն, ինչ ունենք։ Եվ ինչպես քաղաքագիտական ճշմարտությունն է հերթական անգամ ապացուցում՝ քաղաքական, դիվանագիտական մակարդակում գործելու լավագույն արդյունքներից է հնարավոր վատթարագույն սցենարներ թույլ չտալն է, իսկ չհաջողելու դեպքում՝ պարզապես նոր իրողություններն ընդունելը։

Նախորդ Լուրը

Եթե ՍԴ-ն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը Սահմանադրությանը հակասող ճանաչի, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի հաստատումը

03/12/2025
Հաջորդ Lուրը

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)