24-08-2026 / 20:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վաշինգտոնյան փաստաթղթում միջանցք ձևակերպում չկա. ՀՀ-ում Իրանի դեսպան

2025/09/04 08:27
Ադրբեջան, Իրան, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին «ISCA» լրատվականի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում կայացած բանակցություններին, նշել է, որ Իրանի համար կարևոր համարվող 5 սկզբունքները՝ ազգային ինքնիշխանության հարգում, տարածքային ամբողջականության պահպանում, իրավասություն, փոխադարձություն և սահմանների անփոփոխելիություն, հաշվի են առնվել։

Սոբհանիի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են՝ քայլ չեն անի, որը կհակասի Իրանի շահերին կամ կվնասի երկու երկրների հարաբերություններին։ Սոբհանին ընդգծել է, որ կողմերը միայն նախաստորագրել են 17 կետանոց խաղաղության համաձայնագիրը, ինչը դեռևս վերջնականապես չի ստորագրվել, իսկ այդ փաստաթղթում միջանցք ձևակերպում չկա, այլ խոսվում է միայն տրանսպորտային ուղիների բացման մասին։

Նա շեշտել է, որ Վաշինգտոնի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը նախատեսում է Ադրբեջանին հնարավորություն տալ հասանելիություն ստանալ Նախիջևանին Հայաստանի տարածքով, իսկ փոխարենը, Հայաստանը հնարավորություն կստանա երկաթուղային կապ հաստատել Իրանի Ջոլֆայի հետ։

Սոբհանին նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև եղել է միայն բանավոր պայմանավորվածություն՝ համատեղ ընկերություն գրանցելու մասին, որը կգործի բացառապես Հայաստանի օրենսդրության ու վերահսկողության ներքո։ Նա օրինակ է բերել Երևանի օդանավակայանը, որի սեփականությունը պետությանը է, սակայն կառավարվում է մասնավոր ներդրողի կողմից։

Դեսպանը շեշտել է, որ խոսակցությունները «99 տարվա վարձակալության» մասին անհիմն են։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են՝ չեն խախտի Իրանի շահերը, և Իրանի հետ սահմանը համարում են ռազմավարական կարևորություն ունեցող սահման։

Սոբհանին ընդգծել է, որ Իրանի նախագահի այցը Հայաստան կարևոր էր, իսկ այցի ընթացքում ստորագրվել է 12 համագործակցության փաստաթուղթ՝ առևտրի, ներդրումների, դեղագործության, մշակութային փոխանակումների և տրանսպորտի ոլորտներում։ Իրանի դեսպանը նշել, որ Իրանի նախագահի Երևան կատարած այցից ընդամենը մի քանի օր անց Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի Թեհրան կատարած այցը արտացոլում է հայկական կողմի ըմբռնումը Իրանի զգայունության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ երկու երկրները շարժվում են դեպի երկարաժամկետ ռազմավարական համաձայնագիր, որտեղ հաշվի կառնվեն բոլոր անվտանգության ու տնտեսական նկատառումները։

Նախորդ Լուրը

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա

Հաջորդ Lուրը

Կանտեյում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ճապոնիայի վարչապետի հանդիպումը

Այլ Լուրեր

Հայաստան

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026
Անվտանգություն

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026
ԱՄՆ

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026
Հաջորդ Lուրը

Կանտեյում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ճապոնիայի վարչապետի հանդիպումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկային վարկանիշը՝ պահպանելով «դրական» կանխատեսումը

24/08/2026

Հունաստանը Patriot համակարգ է տեղափոխում Կրետե՝ Իրանի սպառնալիքների ֆոնին

24/08/2026

Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփի որդու մասին սպառնալիք պարունակող տեսանյութ է ցուցադրել

24/08/2026

Փաշինյան․ Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախության ռազմավարություն

24/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)