Իրանը վերաբացել է մզկիթները

655

Իրանը մասնակիորեն մեղմացրել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված կարանտինային միջոցառումները: Մայիսի 4-ից երկրի 132 քաղաքներում վերաբացվել են մզկիթները։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին։

Այնուամենայնիվ, մզկիթները կգործեն այցելուների թվի որոշակի սահմանափակումներով, քանի որ, ինչպես նշել է  Ռոհանին, համաճարակի տարածումը երկրում վերջնականապես հաղթահարել դեռ չի հաջողվել: Նրա խոսքով՝ ցածր ռիսկայնության գոտիներում կվերաբացվեն են նաև դպրոցները: Այնտեղ դասերը կշարունակվեն մեկ ամիս` մինչև ավարտական քննությունները։

Նշենք, որ ավելի վաղ երկրում վերաբացվել էին նաև առևտրի կենտրոնները, հանվել էր միջմարզային հաղորդակցության արգելքը։

Հիշեցնենք, որ Իրանը կորոնավիրուսի համաճարակից ամենից շատ տուժած երկրներից է։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մայիսի 4-ի դրությամբ անցել է 98․000 -ից, ավելի քան 6․200 մարդ մահացել է: