2025-2026 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում կսովորի 2686 աշակերտ: Նրանցից 2088-ը կսովորեն նախակրթարաններում և միջնակարգ դպրոցներում, իսկ 598-ը՝ ավագ դպրոցներում:
Ստամբուլի Բոմոնթի թաղամասի Մխիթարյան դպրոցում ուսումնական գործընթացը դադարեցվել է՝ շենքի սեյսմակայունության բարելավման աշխատանքների պատճառով։ Դպրոցի 22 սաները տեղափոխվել են այլ հայկական դպրոցներ: Վարժարանի հիմնադրամի տվյալներով՝ 16 աշակերտ գրանցվել է Թոփքափըի Լևոն Վարդուհյան, Սամաթյայի Անարատ Հղության, Փանգալթըի Մխիթարյան, Պեզջիյան, Օրթաքյոյի Թարգմանչաց և Ֆերիքյոյի Մերամեդչիյան դպրոցներում:
Հայկական դպրոցներում աշակերտների թվի նվազումը վերջին տարիներին արդեն շարունակական բնույթ է ստացել։
2021-2022թթ. հայկական դպրոցներում սովորել է 3016 աշակերտ:
2022-2023 ուստարում՝ 2865 աշակերտ։
2023-2024 ուստարում՝ 2795 աշակերտ։
2024-2025 ուստարում՝ 2695 աշակերտ:
Եթե 2022-ին Թուրքիայի հայկական դպրոցներում ընդունվել էր 480 նոր աշակերտ, ապա 2025-ին ընդունվել է 421 աշակերտ։
Նշենք, որ Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Ermenihaber.am