04-12-2025 / 07:27
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ կցուցադրվեն գլուխգործոցներ Լուվրի թանգարանից

2025/09/18 12:29
Հայաստան, Հասարակություն

Հայաստանի պատմության թանգարանն առաջին անգամ կհյուրընկալի Լուվրի թանգարանի հավաքածուից տասնվեց ուշագրավ արևելաքրիստոնեական գլուխգործոց, որոնք երկխոսության ձևաչափով կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից հատուկ առանձնացված ընտրանու հետ։ 

Ցուցահանդեսը կբացվի ՀՀ անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին։

Ցուցադրության համադրողներն են Դավիթ Պողոսյանը, Նժդեհ Երանյանը, Սոնա Հովսեփյանը, Մաքսիմիլիեն Դյուրանը և Կամիլ Շենեն:

Առարկաներն ունեն լայն աշխարհագրական ընդգրկում (Բուլղարիայից Եգիպտոս, Կրետեից Սիրիա): 4-րդ դարից մինչև 19-րդ դարն ընդգրկող գլուխգործոցներ՝ ապակու և փայտարվեստի օրինակներ, քարից քանդակներ՝ խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ, ինչպես նաև եկեղեցական հանդերձանք, վարագույրներ, սպասք և սրբապատկերներ։  

Լուվրի թանգարանից փոխառված  ցուցանմուշներից են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) և արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն),  բյուզանդական աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե), խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ), որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող Դվինի թևավոր խաչի (7-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակների (9-րդ դ.), շքեղ փորագրություններով դռան (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկի (13-րդ դ.), Բաղեշի Սբ. Հովհաննես վանքի խորանախաչի (1770 թ.), Գավառի Սբ. Հովհաննես եկեղեցու վարագույրի (19-րդ դ.) և այլ արժեքավոր ցուցանմուշների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։         

Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։ Դրանք բացահայտում են փոխկապակցված արևելաքրիստոնեական աշխարհում կատարման եղանակների, վարպետների, պատկերագրության և մոտիվների փոխանակման կարևորությունը և այն կապերը, որ առկա են արևելաքրիստոնեական քաղաքակրթության և դրան նախորդած ժամանակաշրջանի (հատկապես՝ Հռոմեական կայսրության), ինչպես նաև իսլամական աշխարհի հետ: 

Ցուցահանդեսը նպատակ ունի ընդգծելու ոչ միայն քրիստոնյա Արևելքի յուրաքանչյուր մշակույթին բնորոշ ինքնատիպ գեղարվեստական արտահայտչաձևերը, այլև (և գուցե հենց սա է ցուցադրության կարևորությունը) դրանց ընդհանուր գծերը, փոխառնչությունները և համընկնման կետերը։

Յուրատեսակ ցուցադրական միջավայրում այս հավաքածուները ոչ միայն համաքրիստոնեական հոգևոր մշակույթի, այլև համաշխարհային մշակութային ժառանգության իսկական գլուխգործոցներ են:

Ցուցահանդեսով սկիզբ է դրվելու Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցության նոր ձևաչափին՝ հիմնված անցյալ տարի երկու հաստատությունների միջև կնքված հուշագրի վրա։

Այն հանգամանքը, որ ցուցահանդեսը բացվելու է ՀՀ Անկախության տոնին, խորհրդանշական է Հայաստանի՝ որպես առաջինը Քրիստոնեությունը պետականորեն ընդունած և խոր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկրի համար։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։

Տոմսերը հասանելի են այս հղումով:

Նախորդ Լուրը

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը Սիրիայում է

Հաջորդ Lուրը

«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

«Ադրբեջանի պատժամիջոցների վերանայման մասին» օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)