15-11-2025 / 04:29
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին. Մարկո Ռուբիո

2025/09/22 14:54
Հայաստան, Հասարակություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է.

«ԱՄՆ-ի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։

ԱՄՆ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր կարևոր գործընկեր, և առաջ ենք տանում խաղաղության, բարեկեցության և կայունության ընդհանուր նպատակները Հարավային Կովկասում։ Մեր ամուր հարաբերությունները հիմնված են մշակութային խոր կապերի, ընդհանուր արժեքների և տարածաշրջանային անվտանգության ու տնտեսական զարգացման փոխադարձ ձգտման վրա»։

Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած պատմական գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 145 մլն դոլարի աջակցությունը՝ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) կյանքի կոչելու համար, ընդգծում են ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Հայաստանի նկատմամբ։ Դրանք նաև վկայում են համատեղ ջանքերի մասին՝ խթանելու տարածաշրջանային կապերը, տնտեսական ներդրումները և անվտանգային համագործակցությունը։

«Մենք գոհունակությամբ աջակցում ենք Հայաստանի քայլերին՝ ուժեղացնելու էներգետիկ անվտանգությունը, ընդլայնելու առևտուրը և ամրապնդելու սահմանային անվտանգությունը՝ միաժամանակ վերահաստատելով մեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ռազմավարական գործընկերությունը և երկկողմ փոխըմբռնման հուշագրերը, որոնք ստորագրվել են նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից, հանդիսանում են մեր համատեղ նպատակների առաջմղման հիմնասյուները։

Քանի դեռ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան՝ որպես խաղաղության և զարգացման խաչմերուկ, ԱՄՆ-ն վերահաստատում է իր հավատարմությունը ավելի կապակցված, կայուն և բարեկեցիկ տարածաշրջանի ստեղծմանը»։-նշվել է Ռուբիոյի ուղերձում։

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ում սպասվում է Էրդողան-Թրամփ հանդիպում

Հաջորդ Lուրը

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների օրակարգը

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Հասարակություն

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

14/11/2025
Հաջորդ Lուրը

Արմեն Գրիգորյանն ու Աջիթ Դովալը քննարկել են Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների օրակարգը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)