13-10-2025 / 18:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հռոմում Հայաստանի Անկախության 34-ամյակին նվիրված երեկո է անցկացվել

2025/10/08 18:36
Հայաստան, Քաղաքականություն

Հռոմի Aquario Romano պալատում անցկացվել է երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 34-ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության, Իտալիայի նախագահի աշխատակազմի, կառավարության, այլ նախարարություններից բարձրաստիճան ներկայացուցիչներ, իտալացի սենատորներ և պատգամավորներ, Իտալիայում և ՄԱԿ մասնագիտացված կառույցներում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, իտալական համալսարանների և ուղեղային կենտրոնների, բիզնեսի, մշակույթի և լրագրողական դաշտի, Իտալիայի տարբեր քաղաքների հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից, երեկոն մեկնարկել է հայ օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի կատարմամբ Հայաստանի և Իտալիայի օրհներգներով, ինչին հաջորդել է դեսպան Վլադիմիր Կարապետյանի ողջույնի խոսքը: 

Դեսպան Կարապետյանը խոսել է հայ ժողովրդի համար անկախության բարձրագույն արժեքի և անկախության համար անցած փորձությունների, հայ-իտալական հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանի խաղաղ գործընթացում Իտալիայի կարևոր դերի, հայ-իտալական հարաբերությունների առաջմղման հարցում հայ համայնքի կարևոր դերի մասին:

Իտալական կողմից ելույթ է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլին, որը խոսել է հայ-իտալական հարաբերությունների խոր արմատների, ժողովուրդների միջև մեծ համակրանքի, Իտալիայի համար տարածաշրջանի ռազմավարական լինելու, Իտալիայի հայ համայնքի կարևորության, տարածաշրջանի խաղաղ գործընթացի առաջմղման հարցում ՀՀ վարչապետի կարևոր դերի, Ասիան Եվրոպային կապող տարածաշրջանային հաղորդակցությունների կարևորության մասին:

Ողջույնի խոսքերից հետո մեկնարկել է հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի ղեկավարությամբ «Հայաստանի գույներ» խմբի դասական և հայ կոմպոզիտորների հեղինակած երաժշտության համերգը՝ շուրջ մեկ ժամ տևողությամբ, որը մեծ ոգևորությամբ և ջերմությամբ ընդունվել է ներկաների կողմից:

Համերգին հաջորդել է հայկական խոհանոցի, հայկական գինիների և կոնյակի համտեսով ընդունելությունը:

Նախորդ Լուրը

Հոկտեմբերի 10-12 կենտրոնական փողոցները փակ կլինեն

Հաջորդ Lուրը

Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը համաձայնության են հասել Գազայի խաղաղության համաձայնագրի առաջին փուլի շուրջ

Այլ Լուրեր

Իրան

Հայաստանն ու Իրանը քննարկում են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները

13/10/2025
Հայաստան

ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեն Բրյուսելում քննարկել է վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացումը

13/10/2025
Հայաստան

Պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից. Ավանեսյան

13/10/2025
Հաջորդ Lուրը

Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը համաձայնության են հասել Գազայի խաղաղության համաձայնագրի առաջին փուլի շուրջ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանն ու Իրանը քննարկում են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները

13/10/2025

ՄԱԿ. Իշխանափոփոխությունից հետո գրեթե 1.1 մլն սիրիացի է վերադարձել տուն

13/10/2025

ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեն Բրյուսելում քննարկել է վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացումը

13/10/2025

Պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից. Ավանեսյան

13/10/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)