20-01-2026 / 07:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն

2025/10/14 11:58
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Միացյալ Թագավորությունը ջերմորեն ողջունում է խաղաղության ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը. այդ իրադարձություններն առանցքային են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման ջանքերում: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հայտարարության մեջ:

Նշվում է, որ հաշվի առնելով այդ առաջընթացը և նպատակ ունենալով աջակցելու խաղաղության գործընթացին՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի:

«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից վերջերս Վաշինգտոնում կազմակերպված գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան համարում է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումը ուժը կորցրել է: Ուստի Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման իր էմբարգոն»,- ասված է հայտարարության մեջ։

Այդ որոշումը Մեծ Բրիտանիային թույլ կտա անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, աջակցել նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված ջանքերին:

«Մենք ուշադիր հետևելու ենք տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ սա բարենպաստ պահ է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար: Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ գործընկերների հետ՝ կառուցողական և ակտիվ դեր խաղալու բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- ասված է Դաութիի

Նախորդ Լուրը

Հայաստանն ու Իրանը քննարկում են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները

Հաջորդ Lուրը

Միրզոյան. Չնայած Ադրբեջանի պահանջին, Հայաստանը չի ստանձնել և չի ստանձնի պարտավորություն փոխելու Սահմանադրությունը

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար

20/01/2026
Ադրբեջան

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակով

19/01/2026
Ադրբեջան

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

19/01/2026
Հաջորդ Lուրը

Միրզոյան. Չնայած Ադրբեջանի պահանջին, Հայաստանը չի ստանձնել և չի ստանձնի պարտավորություն փոխելու Սահմանադրությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սիրիայում վերջին զարգացումները և դրանց նշանակությունը սիրիահայ համայնքի համար

20/01/2026

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակով

19/01/2026

Ռուսական հեղուկ գազը շատ շուտով Ադրբեջանի տարածքով կմտնի Հայաստան. Նախարարի խոսնակ

19/01/2026

Իրանում վերականգնվում է ինտերնետ կապը

19/01/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)