07-04-2026 / 12:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանաց բերդի տարածքում իրականացվել են ստորջրյա հնագիտական աշխատանքներ

2025/10/14 15:33
Հայաստան, Հասարակություն

Բերդկունք (Իշխանաց բերդ) ամրոցում հնագիտական պեղումները շարունակվում են։ Աշխատանքներն իրականացվում են պարսպապատի հյուսի-արևելյան հատվածում և հրվանդանի ափամերձ բարձունքում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, պարսպապատի շարունակության բացման աշխատանքներում տեսանելի են դարձել ևս մեկ բրգաշտարակի հիմնապատեր։ Պարսպապատը, ըստ օդալուսանկարների, տեղ-տեղ պահպանված հատվածներով շարունակվում է դեպի արևմուտք։ Այն հնարավոր կլինի բացել հետագա պեղումներով։

Առափնյա հրվանդանում հայտնաբերվել են քառապատրույգ ճրագաման, խեցեղեն բեկորներ և վանակատից ցլեպներ։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ հայտնաբերված նյութը վերաբերում է երկաթի դարից մինչև զարգացած միջնադար ժամանակահատվածին (ավելի մանրամասն՝ լաբորատոր աշխատանքների ավարտից հետո)։

Պեղումների արդյունքում բացվել է նաև ժայռափոր թաղում՝ անհատի ոսկորներով և երկու ամբողջական ծովախեցիով (կաուրի)։

Ցամաքային պեղումներից զատ իրականացվել են նաև ստորջրյա հնագիտական աշխատանքներ։ Ստորշրջյա ուսումնասիրություններն արվել են Սևանա լճի գաղտնիքները բացահայտող սուզորդ Աննա Մարտիկյանի օգնությամբ և հնագետ Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ։

Խնդիր էր դրված՝ որոնել լճից դեպի բերդ տանող որևէ ուղի (քարանձավ) և մարդկային կենսագործունեության որևէ հիշատակում (հաշվի են առնվել նաև տեղացիներների պատմություններն ու հիշողությունները)։ Դիտարկվել է Բերդի հարավային կողմից դեպի հյուսիս մոտ 10000 քմ ստորջրյա տարածք (ափի երկայնքով մոտ 500 մ․)։ Ստորջրյա աշխատանքներ են իրականացվել 3-7 մ խորություններում։

Ուսումնասիրության արդյունքում 3-5 մ խորորություններում հայտնաբերվել է որմնասյուն հիշեցնող բեկոր, որից էլ մի քանի մետր դեպի արևելք գտնվել է քանդակի բեկոր։ Ակնհայտ է, որ գտածոներն իրենց նախնական տեղում չեն։ Դիտարկված տարածքում նշմարվել են քարաբեկորներ, որոնց տաշվածքը ենթադրում է մարդկային գործոնի ազդեցություն։

Ուսումնասիրությունները շարունակվում են։

Նշենք, որ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Իշխանաց բերդ»):

Նախորդ Լուրը

Հայաստանը պատրաստ է Չաբահարի միջոցով միանալ «Հյուսիս-Հարավ» միջանցքին

Հաջորդ Lուրը

Թեհրանում բացվել է հայ համայնքին նվիրված Սուրբ Մարիամ մետրոյի կայարան (լուսանկարներ)

Այլ Լուրեր

Ադրբեջան

Վրացի պաշտոնյա. Խաղաղության պայմաններում տարածաշրջանում ներդրումները կարող են աճել 3-5 անգամ

07/04/2026
Անվտանգություն

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026
Հայաստան

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Հաջորդ Lուրը

Թեհրանում բացվել է հայ համայնքին նվիրված Սուրբ Մարիամ մետրոյի կայարան (լուսանկարներ)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի պաշտոնյա. Խաղաղության պայմաններում տարածաշրջանում ներդրումները կարող են աճել 3-5 անգամ

07/04/2026

Հրթիռակոծվել է Սաուդյան Արաբիայի Էլ-Ջուբայլ արդյունաբերական ավանը

07/04/2026

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)