03-02-2026 / 10:35
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո Tomahawk հրթռների մատակարարումը Ուկրաինային հարցականի տակ է

2025/10/17 11:10
Անվտանգություն, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո մեկնաբանելով Ուկրաինային Tomahawk հեռահար հրթիռների մատակարարման հարցը՝ Թրամփը նշել է, որ Նահանգներն էլ դրանց կարիքն ունեն։

«ԱՄՆ-ում մեզ էլ են պետք Tomahawk հրթիռները։ Մենք շատ ունենք, բայց մեզ էլ են պետք։ Մենք չենք կարող սպառել մեր երկրի ռեսուրսները»,-նշել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ տանը նախատեսված է Դ. Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

CNN-ի փոխանցմամբ, նախատեսվում է, որ Զելենսկին Թրամփից կպահանջի լրացուցիչ հեռահարության զենքեր, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։

Դոնալդ Թրամփը սոցիալական կայքի իր էջում հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ երկարատև հեռախոսազրույցը շատ արդյունավետ էր։

«Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ կայանա մեր բարձր մակարդակի խորհրդականների հանդիպումը։ Միացյալ Նահանգների նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի շարք այլ անձանց հետ միասին։ Հանդիպման վայրը դեռ պետք է որոշենք։ Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, որպեսզի տեսնենք, արդյոք կարո՞ղ ենք վերջ դնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմին։ Նախագահ Զելենսկիի հետ մենք վաղը կհանդիպենք Օվալաձև աշխատասենյակում, որտեղ կքննարկենք նախագահ Պուտինի հետ իմ զրույցը և շատ ավելին։ Կարծում եմ, որ այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել»,-նշել է  Թրամփը։

Նախորդ Լուրը

Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Գազայի հարցը

Հաջորդ Lուրը

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Անվտանգություն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

02/02/2026
Հաջորդ Lուրը
A Turkish soldier, with Multinational Battle Group-East, watches as a UH-60 Black Hawk gets ready to land after receiving a 9-line call for a simulated casualty. U.S. and NATO forces have contributed to the United Nations-mandated peacekeeping mission in Kosovo since June 1999. (Photo by Staff Sgt. Donna Davis, Multinational Battle Group-East public affairs)

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)