ՌԴ և ԱՄՆ նաագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Երկու կողմերն էլ հասկանում են, որ այն «չպետք է հետաձգվի»: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դա իսկապես կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում կամ մի փոքր ավելի ուշ։ Կա ընդհանուր փոխըմբռնում, որ ոչինչ չպետք է հետաձգել»,-ասել է Պեսկովը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Հունգարիայում:
Հիշեցնենք, որ Պուտին-Թրամփ առաջին և դեռ միակ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում: Բանակցությունների հիմնական թեման ուկրաինական հարցն էր։