19-10-2025 / 20:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնությունը

2025/10/17 14:55
Անվտանգություն, Հայաստան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը։ Այս մասին Կամպալայում Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ 

«Հայաստանը շարունակաբար  ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից: Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի վաղեմի աջակից՝ Հայաստանը 2024թ. հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին և սատարել դրա եզրափակիչ փաստաթուղթը՝ Նյու Յորքի հռչակագիրը: Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը: Եվ որ ամենակարևորն է` բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին՝ Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու համար»,- նշել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: 

Նախորդ Լուրը

Պուտին-Թրամփ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 2 շաբաթների ընթացքում. Պեսկով

Հաջորդ Lուրը

Կադաֆիի որդին 11 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել

Այլ Լուրեր

Հայաստան

Ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը

17/10/2025
Մերձավոր Արևելք

Աբրահամի համաձայնագրերը կընդլայնվեն. Թրամփ

17/10/2025
Անվտանգություն

Գազայի ավերակների տակ առնվազն 20,000 չպայթած զինամթերք կա

17/10/2025
Հաջորդ Lուրը

Կադաֆիի որդին 11 մլն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը

17/10/2025

Աբրահամի համաձայնագրերը կընդլայնվեն. Թրամփ

17/10/2025

Գազայի ավերակների տակ առնվազն 20,000 չպայթած զինամթերք կա

17/10/2025

Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանն ուղղված քայլերին․ դեսպան

17/10/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)