21-08-2026 / 20:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու է Երևանը համաձայնություն տվել Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի 2 հոդվածի, որոնց սկզբում համաձայն չէր

2025/10/27 16:41
Ադրբեջան, Հայաստան, Քաղաքականություն

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց, թե ինչու է Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ժամանակ համաձայնություն տվել Ադրբեջանի առաջարկած երկու հոդվածներին, որոնց ի սկզբանե համաձայնություն չէր տվել։  

Հայաստանը և Ադրբեջանը 2025 թվականի մարտին հայտնեցին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի և համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին։ Հայաստանը մինչ այդ համաձայնություն չէր տալիս Ադրբեջանի առաջարկած երկու հոդվածներին, որոնցից մեկը վերաբերում էր համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների սահմանին երրորդ ուժերի տեղակայումից հրաժարվելուն, իսկ մյուսը՝ միջազգային դատարաններից միմյանց դեմ ներկայացված հայցերը հետ քաշելուն։ Սակայն վերջնարդյունքում Հայաստանը համաձայնություն տվեց այդ հոդվածներին, և կողմերը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին։ 

Ազգային ժողովում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը սկզբում համաձայնություն չէր տալիս վերը նշված հոդվածներին, իսկ հետո համաձայնություն տվեց դրանց այն ժամանակ, երբ Ադրբեջանը պարբերաբար կրակոցներ էր արձակում Սյունիքի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Պատգամավորը հիշեցրեց, որ վերը նշված հոդվածների շուրջ Երևանի համաձայնությունը ստանալուց հետո Ադրբեջանը դադարեցրեց Սյունիքի բնակավայրերի ուղղությամբ կրակոցները։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը պարզաբանեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում ինչ-որ պահի եկան այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատարելագործման ուղղությամբ ջանքերը և ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված և թղթին հանձնված համաձայնությունները: 

«Մենք եկանք համոզման, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ավելի դյուրին կերպով կընթանան և ավելի դրական լուծման հնարավորություն կունենան արդեն հաստատված խաղաղության պայմաններում: Այս պատճառով էր, որ մենք մարտի կեսերին հայտարարեցինք, որ տեքստը փոխհամաձայնեցված է, և մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ստորագրման տեղի և ամսաթվի հստակեցման շուրջ»,- նշեց Արարատ Միրզոյանը:    

Նախորդ Լուրը

Թրամփը Գազայի հարցով մեծացնում է ճնշումը Նեթանյահուի վրա. NYT

Հաջորդ Lուրը

Հայաստանը Էրդողանին և Ալիևին հրավիրել է մասնակցելու 2026-ին ԵՔՀ գագաթնաժողովին

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը համաներում կամ ՔԲԿ-ի հետ բանակցություն չի ենթադրում

21/08/2026
Թուրքիա

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026
Ադրբեջան

Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» թեզը տարածում է նաև եվրոպական հարթակներում

21/08/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը Էրդողանին և Ալիևին հրավիրել է մասնակցելու 2026-ին ԵՔՀ գագաթնաժողովին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ «Առանց ահաբեկչության Թուրքիա» գործընթացը համաներում կամ ՔԲԿ-ի հետ բանակցություն չի ենթադրում

21/08/2026

Թուրքական ընկերության բեռնատար նավը Սև ծովում ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

21/08/2026

Մոսկվան Թբիլիսիից ակնկալում է միջոցներ ձեռնարկել «ռուսատյացության» դրսևորումների դեմ

21/08/2026

Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացի երեխաներին հայկական դպրոցներում սովորելու հնարավորությունից զրկելը անընդունելի է. թուրք իրավապաշտպան

21/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)