02-04-2026 / 13:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցի վերլուծաբան. «Մեր երկրում թե՛ հասարակությունը և թե՛ քաղաքական վերնախավը ուշադիր հետևում է հայ-թուրքական գործընթացին»

2025/11/11 17:42
Ադրբեջան, Հայաստան, Հարավային Կովկաս

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 4-ից 5-ը Երևանում տեղի էր ունեցել «Օրբելի ֆորում 2025․ Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովը, որին մասնակցել էր Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։ Նա բացառիկ հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին և կիսվել իր դիտարկումներով։

– Բաքուն դե՞մ է, թե՞ կողմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի, պետությունն իր հերթին, իսկ ժողովուրդը՝ իր, ի՞նչ են մտածում։

– Ադրբեջանում թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական վերնախավը շատ ուշադիր հետևում է հայ-թուրքական գործընթացին։ Ադրբեջանում տարածված է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, ըստ այդմ, այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայի շուրջ, հատկապես Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ կապված Հայաստանի հետ, ընկալվում է շատ զգայուն կերպով։ Մենք Ադրբեջանում ներկայացնում ենք փորձագիտական համայնք։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շարքային  քաղաքացիները դեմ չեն լինի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը (չունեմ հարցման արդյունքներ), այսինքն՝ դա իմ սեփական դիտարկումն է։ Այս երկու գործընթացները զուգահեռ են, բայց միևնույն ժամանակ՝ փոխկապակցված։ Սակայն առաջնահերթությունը պետք է տրվի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա նաև կօգնի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Գիտեմ, շատ բարդ է։

– Ինչպե՞ս կգնահատեք համագործակցությունը 3+3 տարածաշրջանային հարթակի շրջանակներում։

– Պանելային քննարկման ժամանակ ես նույնպես փորձեցի անդրադառնալ հենց այդ հարցին։ Ես ասացի, որ հատկապես 2020-ի պատերազմից հետո եղել են մի քանի տարածաշրջանային հարթակների նախաձեռնություններ։ Կան մի քանի այլ նախաձեռնություններ և ես չգիտեմ, թե որքանով դրանք կհաջողեն կամ կձախողեն։ Իմ  տեսլականն այն է, որ Հարավային Կովկասի երեք երկրները պետք է համագործակցեն և ստեղծեն իրենց սեփական տարածաշրջանային գործակալությունը։ Որպես տարածաշրջանային միավոր՝ նրանք կամ կդիմեն արտաքին ուժերին, կամ արտաքին ուժերը կմոտենան նրանց։ Սա կարող է լինել «3+1»՝ Հարավային Կովկաս գումարած ԵՄ, «3+1»՝ Հարավային Կովկաս գումարած ԱՄՆ, կամ Հարավային Կովկաս գումարած Կենտրոնական Ասիայի 5 երկիր։ Այսպիսով, կարծում եմ, որ մենք նախ պետք է ստեղծենք հիմնական տարածաշրջանային հարթակ, ապա նոր խաղանք տարբեր տարբերակներով։ 

– Ի՞նչ տպավորություններով ու խոհերով եք հեռանալու Հայաստանից։

– Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին հրավերի, հյուրընկալության և, իհարկե, անվտանգության ապահովման համար։ Հուսով եմ, որ մոտ ապագայում անվտանգության որևէ միջոցի կարիք չի լինի, և մեր քաղաքացիները կկարողանան անարգել տեղաշարժվել։ Ցանկանում եմ նաև ասել, որ ով էլ գա Հայաստանից Բաքու, նրանք նույնպես կունենան նման անվտանգություն։ Մենք  ապահովում ենք անվտանգության միջոցները, անձնական պաշտպանությունը, և նույնը կկիրառվի նաև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։  Այս պահին անհրաժեշտ է խուսափել ցանկացած ֆորսմաժորային իրավիճակից։ Վերքերն ու տրավմաները դեռ թարմ են։ Երկու երկրներում էլ կան քաղաքացիներ, ովքեր տուժել են պատերազմից, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Հետևաբար, մենք պետք է հասկանանք նրանց, պետք է բավականին զգայուն լինենք որոշակի հարցերի նկատմամբ։ Բայց ես, իսկապես հույս ունեմ, որ առաջիկայում դուք նույնպես կկարողանաք այցելել Ադրբեջան, սկզբում՝ որոշակի անվտանգության միջոցառումներով, իսկ հետո՝ արդեն ազատորեն։ 

Նախորդ Լուրը

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մրցանակների է արժանացել հոլիվուդյան միջազգային կինոփառատոնում

Հաջորդ Lուրը

Թուրքական կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են

Այլ Լուրեր

Հայաստան

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026
Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Հաջորդ Lուրը
Wreckage lies at the site of the Turkish C-130 military cargo plane crash near the Azerbaijani border, in Sighnaghi municipality, Georgia, November 11, 2025, in this still image taken from video. 1TV.Georgia/Handout via REUTERS

Թուրքական կործանված ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)