04-04-2026 / 03:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայ-թուրքական սահմանի բացման խոչընդոտն Ադրբեջանն է». Գարո Փայլան

2025/11/12 16:45
Ադրբեջան, Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

«Գալիք տարվա հունվարին կարող են նոր զարգացումներ տեղի ունենալ հայ-թուրքական կարգավորման գործընթացում»: Այդ մասին Regionmonitor-ի հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր  Գարո Փայլանը, ով մասնակցել է Երևանում կայացած  «Օրբելի ֆորում. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով քննարկմանը։

«Սկզբնական փուլում  կլինի Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար: Եթե ամեն ինչ լավ ընթանա, այս սահմանով կարող են անցնել նաև Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները»:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է Թուրքիայի հասարակությունը պատրաստ հայ-թուրքական սահմանի բացմանը, Փայլանը նշել է.

«Թուրքիայի հասարակությունն ամբողոջովին պատրաստ է սահմանի բացմանը: Այստեղ միակ  խոչնդոտը Ադրբեջանն է: Գիտեք, որ Թուրքիան և Ադրբեջանը  առաջնորդվում են «Մեկ ազգ, երկու պետություն սկզբունքով»:  Ալիևը չի վստահում Հայաստանին, նա մտածում է, եթե Թուրքիան քայլ անի, ապա ինքը խաղաքարտ կկորցնի: Ըստ իս՝  Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան գործընթացները կարող են միասին կարգավորվել, քանի որ կա Վաշինգտոնի առկայությունը, որի միջոցով պետք է իրագործվի TRIPP-ը: Եթե Իլհամ Ալիևն արգելքներ չստեղծի, ապա գալիք տարի մեծ զարգացումներ կլինեն»:

Փայլանը նաև անդրադարձել է այն հարցին, թե որքանով են պատրաստ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի հասարակական և քաղաքական շերտի ազգայնական շրջանակները:

«Թուրքիայի ազգայնականները ամեն ինչին նայում են չափազանց պրագմատիկ: Որտեղ, որ Թուրքիայի շահը կա, նրանք այնտեղ են: 40 տարուց ավել նրանք դեմ էին քրդական հարցի կարգավորմանը: Այժմ անձամբ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին, ով ամենաազգայնական մարդկանցից մեկն է Թուրքիայում, կողմ է քրդական հարցի կարգավորմանը: Սա ամենևին չի նշանակում, որ Բահչելին հանկարծ սկսեց դրական վերաբերմունք ցուցաբերել քրդերի, կամ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ: Ամենևին ոչ, պարզապես այս պահին դա բխում է Թուրքիայի շահերից»:

Նախորդ Լուրը

Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ. Կապանում Իրանի հյուպատոս

Հաջորդ Lուրը

51.8%-ի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, իսկ 42.9%-ի կարծիքով՝ ճիշտ

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

51.8%-ի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները սխալ արտաքին քաղաքականություն են վարում, իսկ 42.9%-ի կարծիքով՝ ճիշտ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)