14-11-2025 / 02:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն. ԲՏԱ նախարար

2025/11/13 15:05
Հայաստան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Գրենոբլ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Այցի նպատակն է Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոնների հետ հաստատել բարձր մակարդակի գործընկերություն և քննարկել Հայաստանի հետ կիսահաղորդչային և էլեկտրոնիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի հնարավորությունները։

Նոյեմբերի 12-ին նախարար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել CEA-Leti և Minalogic կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ CEA-Leti ընկերությունը Ֆրանսիայի առաջատար գիտահետազոտական կենտրոններից է, որն առանձնանում է միկրո և նանոտեխնոլոգիաների ոլորտում իր առաջատար դիրքով։ Այն ակտիվորեն համագործակցում է գիտական ու արդյունաբերական գործընկերների հետ՝ զարգացնելով նորարարական լուծումներ էլեկտրոնիկայի, արհեստական բանականության, հաղորդակցության տեխնոլոգիաների և նանոէլեկտրոնիկայի ոլորտներում։

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը և պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը՝ ընդգծելով դրա հիմնական ուղղությունները, կառուցվածքային բաղադրիչներն ու զարգացման ներուժը։ Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։

Նախարարը նշել է, որ Հայաստանի նպատակն է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն՝ խթանելով հետազոտությունները, ինժեներական լուծումները և նորարարական արտադրությունների զարգացումը։ Նա կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի գիտական և արդյունաբերական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ ընդգծելով մասնագիտական կապերի հաստատման, գիտակրթական փոխանակումների և համատեղ հետազոտական նախագծերի զարգացման կարևորությունը։

CEA-Leti-ի տեխնոլոգիական հետազոտությունների բաժնի տնօրեն և Գրենոբլի GIANT ինովացիոն համալիրի ղեկավար Ջուլի Գալանդը, ինչպես նաև Minalogic ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են կազմակերպությունների գործունեության շրջանակներն ու ընթացիկ նախագծերը։

Այնուհետև հայկական պատվիրակությունը «վիրտուալ» շրջայց է կատարել CEA-Leti-ում՝ ծանոթանալով ընկերության արտադրանքին, կիրառական լուծումներին, կենդանի ցուցադրություններին և արդյունաբերական կիրառությունների ցուցասրահին:Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու գործընկերության խորացումը։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցության հնարավոր ուղիները զարգացնելու ուղղությամբ։

Նախորդ Լուրը

Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հաջորդ Lուրը

Պապոյան․ Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև

Այլ Լուրեր

Հայաստան

Որքա՞ն է կազմել Հայաստանում գնաճը

13/11/2025
Հայաստան

Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է տարբեր փորձաքննությունների․ ՍԱՏՄ

13/11/2025
Հայաստան

Ուկրաինայում 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել

13/11/2025
Հաջորդ Lուրը

Պապոյան․ Հայաստանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս դառնալ լոգիստիկ կամուրջ Եվրոպայի և Ասիայի միջև

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Մուշեղ Բայանդուրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն

13/11/2025

Որքա՞ն է կազմել Հայաստանում գնաճը

13/11/2025

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական ընկերությունների նկատմամբ

13/11/2025

Ո՞վ է աշխարհի ամենագեղեցիկ կինը՝ ըստ «ոսկե հարաբերակցության»  

13/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)