27-04-2026 / 01:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ուկրաինայի դեսպանին հրավիրել են Իսրայելի ԱԳՆ

2025/12/11 13:11
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Թել Ավիվում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկին կանչել են Իսրայելի արտաքին գործերի նախարարություն, այն բանից հետո, երբ նա քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին պարծենալու համար»։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, որոնք հղում են կատարում Արտաքին գործերի նախարարությանը, Կորնիչուկը հրավիրվել է նախարարություն՝ Եվրոպայի և Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յուվալ Ֆուկսի հետ հանդիպման։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆուկսը Իսրայելում Ուկրաինայի դեսպան Կորնիչուկին զգուշացրել է, որ «վերջինիս հայտարարություններն անընդունելի են և խախտում են դիվանագիտական ​​​​արարողակարգը»։ Նրան հիշեցրել են, որ «այդ հայտարարություններում անտեսվում է Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Թել Ավիվի դիրքորոշումը, ինչպես նաև Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի այցը Կիև»։

Նշենք, որ Նեթանյահուն, ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանի ընդդիմության նախաձեռնած նիստում հայտարարել էր, որ բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Մենք կապեր ունենք նաև մեկ այլ գերտերության՝ Ռուսաստանի հետ։ Ես պարբերաբար հանդիպում եմ Պուտինի հետ, և այս երկխոսությունը կարևոր է մեր անվտանգության շահերի պաշտպանության առումով, այդ թվում՝ մեր հյուսիսային սահմանին»,-նշել էր Նեթանյահուն։

Նախորդ Լուրը

Ահազանգերը կմեկտեղվեն 112 հեռախոսահամարին

Հաջորդ Lուրը

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Այլ Լուրեր

Հայաստան

«ՀԱԿՊ-ում Հայաստանի անդամակցության ապասառեցում նախատեսված չէ»․ Նիկոլ Փաշինյան

23/04/2026
Իրան

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով տարանցման վճարներից

23/04/2026
Թուրքիա

Թուրքական աղբյուր. Ալիջան սահմանային անցակետի աշխատանքները մոտենում են ավարտին

23/04/2026
Հաջորդ Lուրը

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)