23-07-2026 / 03:00
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը չի համակերպվում TRIPP նախագծին, սպասում է Ռուսաստանի գործողություններին

2025/12/16 18:41
Իրան, Կարևոր, Տեսակետ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը մեկնաբանել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի TRIPP նախագծի վերաբերյալ մտքերը։

«Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի և ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հանդիպման ընթացքում վերջինի հնչեցրած մտքերը վերահաստատում են այն տեսակետը, որ Թեհրանը որևէ կերպ չի համակերպվել TRIPP նախագծի հանգամանքի հետ։

Ավելին, եթե վերլուծենք Վելայաթիի այն միտքը, թե «Այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իրանը կտրականապես դեմ է դրան… ինչպես ընդդիմացել է «Զանգեզուրի միջանցքին»», ապա ստացվում է, որ «Թրամփի» ուղին մի բան էլ ավելի մեծ ձախողում է Իրանի համար։ Քանի որ, տևական ժամանակ հանդես գալով Իրան-Հայաստան սահմանին հարևանների՝ թյուրքական ներկայության դեմ, փաստացի Թեհրանը չկարողացավ կանխել շատ ավելի մեծ և վտանգավոր հակառակորդի՝ ԱՄՆ-ի դերակատարումը։

Ստեղծված իրավիճակում, նաև հաշվի առնելով Իրան-Ռուսաստան վերջին շփումների ընթացքում տարածվող ուղերձները՝ կանխատեսելի է՝ քանի որ հատկապես Իսրայել-Իրան պատերազմից հետո Թեհրանի հնարավորություններն էականորեն նվազել են թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղություններում, Իրանն այս պահին բովանդակային քայլերի չի գնա, այլ կբավարարվի պարբերաբար քաղաքական և քարոզչական ուղերձներ հնչեցնելով։
Մինչդեռ հարցին Ռուսաստանի գործնական միջամտության դեպքում, վստահաբար, կարող է գնալ անգամ Մոսկվայի հետ համատեղ գործողությունների»։

Նախորդ Լուրը

Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել

Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ուկրաինական անօդաչուները կրկին հարվածել են Wildberries-ի պահեստներին․ կա 8 տուժած

22/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը 11-րդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

22/07/2026
Կարևոր

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է տարանցիկ թռիչքները Մոսկվայի օդային տարածքով

22/07/2026

Անկարայում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է

22/07/2026

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

22/07/2026

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած դժվարությունները ժամանակավոր են

22/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)